Շատ մարդիկ մուգ մաշկ ունեն ինտիմ գոտում: Նրանց համար կա բուժման 3 բացառիկ արդյունավետ բնական մեթոդ, որոնք կարող են փոխարինել թանկարժեք և տհաճ պրոցեդուրաներին:

Ինչպես գունաբացել ինտիմ հատվածի մաշկը

Նատրիումի բիկարբոնատ

Տարածված բնական միջոց է շերտազատման համար, ինչն այն իդեալական է դարձնում ինտիմ և նուրբ հատվածում մաշկի սպիտակեցման համար: Երբ բոլոր մեռած և անպետք բջիջները ոչնչանում են, մաշկը դառնում է ավելի հարթ և թարմ տեսք է ունենում: Ավելի լավ արդյունքի համար կարող եք սոդան խառնել կաթին կամ կոկոսի յուղին:

Երբ խոսքը վերաբերում է ինտիմ հատվածի մաշկին, վերցրեք 1 թ/գ ջուր և խառնեք 2 գ սննդային սոդային: Մանրակրկիտ խառնեք, քսեք մաշկին, որն ուզում եք գունաբացել: 5-10 րոպե անց լավ լվացեք սառը ջրով, մարմնի քսուք քսեք: Կրկնեք շաբաթական առնվազն 2 անգամ:

Յոգուրտ

Յոգուրտը նույնքան օգտակար է մաշկի համար, որքան նատրիումի բիկարբոնատը:

Վերցրեք 3 ճ/գ յոգուրտ, քսեք անհրաժեշտ հատվածին, թողեք 15-20 րոպե: Լվացեք սառը ջրով:

Ալոե վերա

Այս հրաշալի բույսը մաշկն առողջ է պահում, գույնն ավելի բաց է դարձնում:

Ինտիմ հատվածի համար վերցրեք 2 ճ/գ ալոե վերայի գել, քսեք և մերսեք մոտ 20 րոպե՝ լավագույն արդյունք ստանալու համար: Ի տարբերություն նախորդ երկու միջոցի՝ ալոե վերայի գելը պետք է տաք ջրով լվալ: Կարող եք այն նույնքան հաճախ օգտագործել, որքան սոդա կամ յոգուրտ:

Աղջիկները հայտնում են, որ անհավանական արդյունքներ են գրանցվում ընդամենը 3 շաբաթ պարբերական օգտագործումից հետո: Բոլոր բաղադրիչներն ամբողջովին բնական են և ոչ մի բացասական հետևանք չեն ունենում: