Asekose.am-ի բլից հարցերին պատասխանել է Արամեի կինը` երգչուհի Աննա Թովմասյանը:

 

Կյանքի ամենամեծ  ձեռքբերումն ու ձախողումը:


Կյանքիս ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, իմ սիրած էակը: Իմ ապագա պլաններն էլ կապված են իմ սիրելիների հետ: Իսկ ինչ վերաբերում է ձախողումներին, կարծում եմ` դրանք եղել են աննշան և ոչ մի հետք չեն թողել իմ կյանքում:  


Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:


Իրականում ոչինչ պետք չէ փոխել, այդ կյանքն է ինձ տրված և ես այն ապրել եմ:

 

Աշխատանքից դուրս ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ 3 բառով:


Ուրախ, դրական, ուշադիր:

 

 Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:


Միշտ սիրել եմ այս կարգախոսը և առաջնորդվել դրանով. «Պատահական ոչինչ չի լինում մեր

կյանքում»:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:


Ես հաճախ չեմ ասում այդ բառը, որովհետև ուղղակի պատճառ չի լինում, իսկ եթե փորձեմ մտաբերել, ապա ասել եմ ամուսնուն` չնչին պատճառի համար:

 

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:


Ի տարբերություն ներողության` այդ բառը ես հաճախ եմ օգտագործում, որովհետև դրա համար ունեմ մի մեծ, 2 մետրանոց պատճառ:

 

Картинки по запросу աննա թովմասյան և արամե wnews

Ես երջանիկ կլինեի, եթե…


Ես երջանիկ եմ ու կլինեմ, եթե յուրաքանչյուր մարդ զգա այդ երջանկության քաղցրությունը:

 

Երազում եմ, որ…


Երազում եմ, որ մարդիկ ուրախ ապրեն ու մեկը մյուսին կամենան միայն լավ բաներ:

 

Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:


Իբր Արամեն ինձանից բաժանվել և ամուսնացել ինչ-որ նախարարի հետ:

 

Արարք, որի համար զղջում եք:


Եղել են իհարկե նման բաներ, սակայն կարծում եմ, որ ամեն մեկի կյանքում էլ դրանք լինում են:

 

Երբեք չեմ…


Երբեք չեմ անի վատություն, նույնիսկ` արժանիներին:

 

Ինչի՞ց եք վախենում:


Ես շատ եմ ուզում պահպանել այն ամենը, ինչ ունեմ այսօր, միգուցե, դա վախ է:

 

Картинки по запросу աննա թովմասյան և արամե հարսանիք 


















Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:


Քանի որ լացը և՛ ուրախության, և՛ տխրության  դրսևորում է, կարծում եմ` շատ են պատճառները:

 

Որոշում  կամ հանդիպում, որը ճակատագրական դարձավ Ձեզ համար:


Դե իհարկե, տարիներ առաջ հանդիպեցի իմ երջանկությանը, իմ սիրելի մարդուն:

 

 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան