Շատ աղջիկներ և կանայք ունեն այս խնդիրը՝ մազաթափություն և կոտրվող եղունգներ:
Միջոցն օգնում է ազատվել խնդրից՝ երկարաժամկետ:
Պատրաստման համար հարկավոր է.
500 մլ բնական մեղր
30 գ մաղադանոսի չորացրած տերևներ
200 գ ընկույզ
100 գ չամիչ
20 գ աղացած կոճապղպեղ
Մաղադանոսն ու ընկույզը խառնել բլենդերի օգնությամբ, այնուհետև ավելացնել չամիչը, կոճապղպեղն ու մեղրը:
Լավ խառնել բոլոր բաղադրիչները, տեղավորել ապակյա բանկայի մեջ և պահել սառնարանում:
Ուտել 2 ճ.գ. խառնուրդից առավոտյան նախաճաշից 15 րոպե առաջ: Օգտագործել շաբաթեկան 2-3 անգամ:
Այս միջոցը կօգնի առողջացնել մազերը, ամրապնդել եղունգները, ինչպես նաև՝ կազատվեք անքնությունից: