Վերջերս անընդհատ քննարկվում են հայ հայտնի երգչուհիների ու դերասանուհիների պլաստիկ վիրահատությունները, ու հատկապես քննադատվում է այն, որ այդ միջամտությունները տարերային քարոզ են դառնում անչափահասների ու դեռահասների շրջանում: Սակայն ոչ միայն շոուբիզնեսի կին ներկայացուցիչներն են տարված այս մոլուցքով: Ավելին՝ հայ հայտնի տղամարդիկ վերջին շրջանում նույնիսկ գերազանցում են կանանց այս առումով: Ասվածի ապացույցն է պլաստիկ վիրահատության դիմած հերթական հայտնին՝ Վաչե Ամարյանը, ում կերպարը, թվում է, թե տրամաբանորեն չպիտի հրաժարվեր իր տիպիկ հայկական արծվաքթից, քանի որ Վաչեն հենց այդպես էլ ընկալվել էր իր առաջին իսկ տեսահոլովակից՝ առնական, հայեցի, խարիզմատիկ, իսկական կովկասցի ինքնավստահ տղամարդ, ով կանանց գրավելու համար հաստատ հույսը չի դնում զուտ արտաքինի վրա:
Վիրահատությունից առաջ
Վիրահատությունից հետո
Ինչևէ, Վաչեն հիմա փոխվել է, նա արդեն գլամուռի մեջ է «խորացել» ու մոռացել է, որ հենց իր բրուտալության համար են սիրել թե՛ իրեն, թե՛ իր «Բալա» տեսահոլավակն ու երգը…