Միհրան Ծառուկյանը տարեվերջին՝ «Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում, նոր տեսահոլովակ ներկայացրեց, որն ապահովեց սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի տրամաբանական ավարտը: «Գնա, գնա»-ն մի քանի օրում երկու միլիոնից ավելի դիտում է գրանցել: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում ամփոփել է 2016-ն ու նախանշել 2017-ի իր անելիքները

 

«Ստեղծագործական գործունեության առումով բավականին հագեցած ու խիտ էր տարին: Համերգային բազմաթիվ շրջագայություններ եղան Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, Ռուսաստանի մի շարք քաղաքներ: Կարելի է ասել` հասցրել ենք այն ամենն, ինչ ծրագրել էինք: Ստեղծագործական ձեռքբերումների տարի էր ինձ համար»,-ասել է նա ու հավելել, որ նույն զբաղվածությունը կշարունակվի նաեւ այս տարում. ծրագրել են համերգային շրջագայություններ, նոր երգեր ու հոլովակներ:


Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում