Դերասանուհի Ելենա Վարդանյանը 2017 թվականը սկսում է դեբյուտային տեսահոլովակով։ Dj Ego-ի առաջարկով նա կատարում է «Թե հոգնել ես» երգը. «Երկար ժամանակ պահանջվեց, որ երգելու որոշում կայացնեմ, որովհետեւ որպես երգչուհի ներկայանալու նպատակ չեմ ունեցել։ Ծանոթներս արդեն լսել են, ասում են՝ տրամադրություն բարձրացնող թեթեւ երգ է, ինքս էլ հաճույքով եմ երգել։ Պարզապես ուզում ենք մի փոքր դրական լիցքեր փոխանցել»։
BRAVO.am-ին Ելենան հայտնել է, որ դիջեյի հետ նոր գործեր են պատրաստվում ձայնագրել.«Սկզբում վախենում էի, որ կփչացնեմ երգը, բայց, կարծես, վատ չի ստացվել։ Հավանողների համար նույն ժանրում նոր երգեր կլինեն»։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին ամանորյա ներկայացումներին ձյունանուշի դերում է.«Ձմեռ պապի հետ երեխաներին ողջունում, շփվում ենք, լուսանկարվում եւ հայտարարում ներկայացման անվանումը։ Փոքրիկներն ինձ ճանաչում են իմ հեռուստատեսային կերպարների անուններով, բայց հերթական անգամ, երբ նրանց հետ պարում էինք, մի տղա մոտեցավ ու ինձ իմ անունով դիմեց, ինչից զարմացա եւ ուրախացա»։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: