Հայաստանը ներկայացնող 3 ֆիլմեր հավակնում են հեղինակավոր «Ոսկե գլոբուս» 74-րդ կինոմրցանակաբաշխության շրջանակում մրցանակի արժանանալ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքը, մրցանակի հավակնող ֆիլմերն են' «Վերջին բնակիչը», «Տաք երկիր, սառը ձմեռ» և «Երկրաշարժ»-ը: