Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալը, հղի է: Ինչպես հաղորդում է The Daily Star-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրին, Քլունիները երկվորյակներ են ունենալու:

 

Աղբյուրի տվյալներով՝ երեխաները ծնվելու են մարտին, իսկ Ջորջ և Ամալ Քլունիները պատրաստվում են նրանց ծնվելուն: Հոլիվուդյան հայտնի զույգը կամ նրանց ներկայացուցիչները առայժմ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղեկատվությունը:

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին այն մասին, որ Ջորջը ցանկանում է ամուսնալուծվել կնոջից, քանի որ վերջինս շատ է ցանկանում երեխա ունենալ, սակայն նրան չի հաջողվում հղիանալ: Աղբյուրների տվյալներով՝ դերասանը նախընտրում է անհոգ ապրել կնոջ հետ, թեկուզ առանց երեխաների, և նրան հոգնեցրել են Ամալի անվերջ գանգատները: