Տոնական օրերը երգչուհի Ջուսի համար այսօր են մեկնարկել: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ այսօրվանից սկսած մասնակցելու է համերգների, որոնք կշարունակվեն մինչև տոների վերջ: Թեև Նոր տարվա գիշերը Ջուսը ևս աշխատանքի կլինի, սակայն նրա խոսքով, կեսգիշերին տանը կդիմավորի Նոր տարին.
«Արդեն իսկ կան մի շարք պայմանավորվածություններ, որոնց համաձայն Ամանորի գիշերը ևս ես պետք է աշխատեմ, սակայն ամեն տարի փորձում եմ այնպես դասավորել գրաֆիկս, որ անպայման կեսգիշերին տանը լինեմ: Այս տարի ևս, ընտանիքիս հետ միասին կդիմավորենք Նոր տարին ու արդեն 12:30-ին ամուսնուս ուղեկցությամբ կգնամ աշխատանքի ու աշխատելուց զատ կշարունակեմ ընկերներիս և կոլեգաներիս հետ միասին տոնել Ամանորը»,- պատմեց Ջուսը:
Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ ամուսինը արդեն սկսել է նվերներ մատուցել իրեն.
«Իհարկե, Ամանորի գիշերը մենք պարտադիր կփոխանակվենք նվերներով, ինքս էլ նրա համար շատ հետաքրքիր նվեր եմ պատրաստել, թեև կատակելով միշտ ասում եմ, որ ես եմ նրա ամենամեծ նվերը: Ամուսինս արդեն սկսել է իր նվերները տալ. Բոլորովին վերջերս նա ինձ նվիրեց Արթուր Հարությունյանի հավաքածուից շատ գեղեցիկ երկարաճիտք կոշիկներ ու Ջոն Գալիանո բրենդի շորտ և բլուզ: Ամուսինս միշտ էլ շատ հետաքրքիր նվերներ է ընտրում ինձ համար, նա յուրօրինակ ճաշակ ունի»,- նշեց Ջուսը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։