«Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված սեր» հեռուստասերիալը հաշված օրեր հետո իր հանգուցալուծումը կունենա: Life.panorama.am-ը սերիալում իր կատարած աշխատանքի ու առաջիկա ծրագրերի մասին է խոսել հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկի' Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ:
«Այն, որ սա հաջողված նախագիծ էր, ես չէ, որ պիտի ասեմ, քանի որ դրա մասին փաստեցին մեր հեռուստադիտողները: Հավաքված էր հրաշալի դերասանական կազմ, սցենարն էլ ինքնին բավական հետաքրքիր էր, թեեւ մեր հայ իրականության համար մի փոքր անհավանական լուծումներ ուներ, բայց ամեն դեպքում սա սիրուն հեքիաթ էր, որին հավատացինք մենք էլ, հեռուստադիտողն էլ»,- նշեց Աշոտն ու անդրադարձավ դերասանական ու ստեղծագործական կազմին.
«Հատուկ պետք է շեշտեմ, որ մեր ստեղծագործական ու դերասանական կազմը համալրված էր իսկապես հրաշալի մարդկանցով: Մենք արդեն իսկ մի ընտանիք ենք դարձել, իսկ ընտանեկան, բարեկամական մթնոլորտում աշխատելն ինքնին հաճելի ու շահավետ է: Պետք է նկատեմ, որ մեր դերասաններից շատերի հետ ուսանողական ընկերներ ենք, այնպես որ մեր կապը միայն աշխատանքային չէ: Թե տեխնիկական, թե դերասանական կազմով իրար սովոր ենք, հեշտ ենք իրար հասկանում ու ստանում ցանկալի արդյունք»,- պատմեց դերասանը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: