Սովորական մատիտը կարող է արդյունավետ միջոց դառնալ գլխացավերից ազատվելու համար:
Պետք է ուղղակի սեղմել այն ատամներով, որպեսզի տհաճ զգացողությունների ինտենսիվությունը նվազի:
Ջեյն Լեոնարդը՝ բժիշկ-կոսմետոլոգ Մեծ Բրիտանիայից, կարծում է, որ գլխացավերն առաջանում են սթրեսից, տագնապայնությունից, հուզական անկայունությունից և հոգնածությունից:
Այդ ցավերն առաջանում են պարանոցի, ծնոտի, գլխի մաշկի և դեմքի մկանների ջղաձգումներից:
Ծնոտի մկանների ջղաձգումները կարող են կապված լինել ստորինծնոտային հոդի դիսֆունկցիայի հետ:
Բժիշկ Լեոնարդի կարծիքով՝ նման պարզ վարժույթունը՝ մատիտն ատամներով սեղմելը, օգնում է թուլացնել ծնոտի մկանները, որի շնորհիվ էլ նվազում է գլխացավերի առաջացումը:
Հետազոտույթունները ցույց են տվել նաև, որ գլխացավերը կապված են պարանոցի վրա գործադրվող ճնշման մեծացման հետ, որը հիմնականում առաջանում է սխալ կեցվածքի պատճառով:
Գլուխն ու պարանոցն ունեն 36 մկանների խումբ, որոնցից 20-ը կապ ունեն գլխացավերի առաջացման հետ:
Մեկ այլ մասնագետ՝ ֆիզիոթերապևտ Ջուլի Սուգրյուն, նշել է, որ գլխացավերի 80%-ը կապված են պարանոցի մկանների ջղաձգումների հետ, և Լեոնարդի առաջարկած մեթոդն այդ դեպքում շատ չի օգնի: