Instagram սոցցանցի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 600 միլիոնը։ Այդ մասին ասվում է ընկերություն տարածած մամլո հաղորդագրությունում։

Վերջինիս համաձայն՝ վերջին կես տարում սոցցանցին միացել է ավելի քան 100 միլիոն օգտատեր։ Ընդգծվում է, որ դա Instagram-ի պատմության մեջ ամենաարագ առաջընթացն է։

Վերջին երկու տարում սոցցանցի օգտատերերի թիվն աճել է երկու անգամ՝ 300 միլիոնից հասնելով մինչև 600 միլիոնի։