Կուսությունը վաճառելու մասին ֆիլմ դիտելուց հետո այս գեղեցկուհին որոշել է, որ ինքը նույնպես պետք է վաճառի իր կուսությունը։ Նա հայտարարություն է տեղադրել համացանցնում և հույս ունի, որ բավականաչափ գումար կստանա՝ ծնողների համար տուն գնելու և լավ համալսարանում սովորելու համար։ Նա նույնիսկ հանդես է եկել հեռուստատեսությամբ՝ գնորդ գտնելու համար։

Ալեքսանդրա Քեշրենը սպասել է մինչև 18 տարեկան, որպեսզի չափահաս դառնա և կարողանա վաճառել կուսությունը։ Դրա դիմաց աղջիկը $1 միլիոն է պահանջում։

Ալեքսանդրան նույնիսկ հատուկ բժշկական փորձաքննություն է անցել և հայտարարությանը կից տեղադրել է բոլոր փաստաթղթերը, որոնք փաստում են որ նա կույս է։ «Ես արդեն երկար ժամանակ է՝ սպասում եմ 18 ամյակիս, որպեսզի կարողանամ վաճառել կուսությունս։ Փողը շատ հնարավորություններ է տալիս»,- ասում է նա։

Նա պատրաստվում է այդ գումարը ծախսել ճամփորդելու, համալսարանում սովորելու և ծնողների համար բնակարան գնելու համար։ «Այդ գումարով կարող եմ ճանապարհորդել և սովորել լավ համալսարանում։ Իսկ ծնողներս աղքատ են, և ես պետք է բնակարան գնեմ նրանց համար»։

Աղջիկը դեռևս չի գտել գնորդի, սակայն արդեն մեծ հույսեր է կապում ակնկալվող գումարների հետ։