Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում: Լրագրողների հետ զրույցում տնօրենը նշեց, որ Հայաստանում պարբերաբար Էրմիտաժի օրեր են անցկացվելու: «Էրմիտաժի օրեր անցկացնելու նախագիծը շատ հետաքրքիր է: Այն երկու երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման հիանալի մեխանիզմ կարող է լինել»,- նշեց Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին:

 

Պիատրովսկին ընդգծեց, որ էրմիտաժի գործընկերները կժամանեն Հայաստան, կանցկացվեն վարպետության դասեր թանգարանային գործի և այլ թեմաների վերաբերյալ, կիրականացվեն գիտական դասախոսություններ, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր և այլն: «Հայաստան կգա էրմիտաժյան ոգին»,-ասաց տնօրենը: