Երգչուհի Օլգա Այվազյանն արդեն սկսել է տոնական գնումները: Life.panorama.am-ի հետ զրույցում Օլգան պատմեց, որ մայրիկի հետ այսօր իրականացրել է զարդարանքների հետ կապված գնումներն ու մոտ օրերս կզարդարի տոնական եղեւնին.

 

«Շատ եմ սիրում Ամանորը, մեծ հաճույքով ու մանրակրկտորեն նախապատրաստվում եմ, ձեռք եմ բերում նոր զարդարանքներ ու տարվան խորհրդանշող ատրիբուտներ: Արդեն հաջորդ շաբաթ մեր տանն իր տեղը կգտնի տոնական եղեւնին: Ի դեպ' ուրախ եմ, որ հայերը սկսել են հետեւել արտերկրի փորձին ու Ամանորից բավականին շուտ են սկսում տոնական զարդարանքները, քանի որ այսպես տոնական մթնոլորտը ավելի երկար է տեւում: Նաեւ պետք է նշեմ, որ մայրիկիս հետ միասին մանսկացում եմ ոչ միայն զարդարանքների տեղադրմանը, այլեւ ուտեստներ պատրաստելուն, սիրում եմ, երբ ինքս մասնակցություն եմ ունենում ամեն դետալում»,- նշեց Օլգա Այվազյանը:

 

Մեզ հետ զրույցում երգչուհին նկատեց, որ Ամանորին ամեն բան ձեռնարկում է, որպեսզի կեսգիշերին տանը լինի.

 

«Իհարկե, ինչպես շատերը գիտեն, երգիչ-երգչուհիները հիմնականում Ամանորը դիմավորում են աշխատավայրում, սակայն ես մի անխախտ սկզբունք ունեմ, ամեն ինչ անում եմ, որպեսզի Նոր տարին դիմավորեմ ծնողներիս կողքին: Փորձում եմ այնպես դասավորել, որ գոնե տասը րոպեով գամ տուն, Նոր տարին նշեմ մեր տանը' հարազատներիս հետ միասին, հետո կրկին վերադառնամ աշխատանքի»,- ընգծեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում