Դերասանուհի Իվետա Եդիգայանը երկարատև դադարից հետո վերջերս հանդես եկավ «Ազիզյաններ» սիթքոմում: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե ինչպես եղավ առաջարկն, ու արդյոք նրա մասնակցությունը շարունակական բնույթ կկրի:

 

«Առաջարկը եղավ Հայկ Մարությանի կողմից, որը ես մեծ սիրով ընդունեցի: Նկարահանվեցի ու զգացի, որ շատ հաճելի մթնոլորտ էր՝ հաճելի մարդկանցով: Միգուցե «Ազիզյաններ» սիթքոմում կերպարս շարունակական չլինի, բայց հետագայում այդ թիմի հետ հնարավոր է կրկին համագործակցություն լինի: Միմյանց հետ աշխատելը հաճելի էր թե ինձ, թե նրանց, քանի որ շատ գոհ էին իմ կատարած աշխատանքից: Այս պահին հստակեցված պլաններ դեռ չկան»:

 

Այն հարցին, թե ինչով է այս պահին զբաղված դերասանուհին, և ինչ ստեղծագործական նորություններ ունի, Իվետան ասաց.

 

«Այսօր ստեղծագործական նորություններ չունեմ, աշխատում եմ ակումբներից մեկում, սակայն որպես դերասանուհի այս պահին զբաղվածություն չունեմ: Եթե անկեղծ լինեմ, չունեմ առաջարկներ: Չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դադարը պետք է, եթե այն շատ երկար չի լինում: Իմ դեպքում այն մի փոքր երկար տևեց, սակայն հույս ունեմ, որ շատ շուտով կլինեմ հեռուստաէկրաններին»:

 

Այն հարցին' արդյո՞ք որպես դերասանուհի իր առջև ունի դրված տաբուներ Իվետան ասաց, որ սխալ է համարում այն, երբ դերասանը ինչ-որ սահմաններ է ստեղծում:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։