Chanel ֆրանսիական նորաձեության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայներ Լյուչիա Պիկան թողարկել է Collection Libre հավաքածուի առաջին շարքը, որը կոչվում է Synthetic de Chanel: Ոգեշնչման աղբյուր է դարձել քաղաքային բնապատկերը՝ իր բոլոր գուներանգներով, շեշտը դրվել է վարդագույնի, մարջանագույնի եւ կարմիր գույնի արտասովոր երանգների վրա: Այդ մասին դեկտեմբերի 8-ին «Լենտա.ռու»-ին հայտնել է բրենդի ներկայացուցիչը:
Շարքի ֆլագմանական արտադրանքը Architectonic ստվերաներկերի պալետկան է, որը ներառում է տարբեր հագեցվածության գորշ եւ ասֆալտագույն երանգներ: Բացի կոսմետիկայի շարքից, ձմեռային տոների առթիվ Chanel նորաձեության տունը ներկայացրել է մարմնի համար նախատեսված՝ իր յուղի լիմիտավորված թողարկումը՝ Chanel №5-ի բույրով:
Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ
1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: Նորաձեւության տան գույնի եւ մակիաժի գծով միջազգային դիզայների պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է Լյուչիա Պիկան: