Ի՞նչ գույնով դիմավորել 2017թ-ի Աքաղաղին: Այս հարցն արդեն շատերին է հետաքրքրում, առավել ևս գեղեցկուհիներին, ովքեր ցանկանում են ամանորի գիշերը աչքի ընկնել գեղեցիկ և ոճային զգեստներով:
Բացի այդ հետաքրքիր է, թե ինչ գույներ նախընտրել զարդարման համար, չէ՞ որ ընտրված գույնից է կախված գալիք տարվա խորհրդանշանի բարյացակամությունը գալիք 12 ամսվա համար:
Ի՞նչ գույնով պետք է դիմավորել 2017թ
Եվ այսպես, քանի որ 2017թ-ի խորհրդանիշը Կրակե Աքաղաղն է, գույներն էլ պետք է նախընտրել վառ, տաք: Սակայն դա ընդհանրապես չի նշանակում, որ ամանորը պետք է դիմավորել բացառապես կարմիր և նարնջագույն զգեստներով, կարելի է կրել այդ գույներին մոտ երանգներ օրինակ, մարջանի, ոսկեգույն, արծաթագույն, վարդագույն, շագանակագույն, բորդո, մանուշակագույն, դեղին: Նորաձև են նաև սպիտակ և սև գույները:
Եթե դուք հանգիստ և համեստ երանգների կողմնակից եք, ապա հարցը ինչում դիմավորել Նոր Տարին, եթե չեք ցանկանում կարմիր գույնի զգեստ կրել, հեշտ լուծելի է: Հագեք ձեր սիրելի զգեստը, իսկ շեշտը դրեք մանրուքների վրա՝ պայուսակ, կոշիկներ, ականջողեր, մատանիներ, այս աքսեսուարները ընտրեք վառ և երևացող:
Բացի այն, որ պետք է ընտրել, թե ինչ գույնի հագուստով դիմավորել 2017թ-ը արժե կողմնորոշվել՝ ինչ կտորից այն պետք է լինի: Աքաղաղը ուրախ կլինի ատլասին, մետաքսին, դիպակին:
Աքաղաղի տարին նշելու համար սակայն կարևորը միայն այն չէ, թե ինչ կտորից լինի զգեստը, այլև ոճն է և ճաշակը: Զգեստում դուք պետք է զգաք վստահություն, անթերիություն, թեթևություն: Զգեստը լրացրեք վառ աքսեսուարներով և բնական քարերից զարդերով այլ ոչ էժանագին բիժուտերիայով: Եթե ունեք հնարավորություն ընտրեք ոսկյա զարդեր՝ վսեմ և հպարտ աքաղաղը կգնահատի դա ըստ արժանվույն:
Ինչպիսի գույն ընտրել ինտերյերի համար
2017թ-ի ամանորի գույնը պետք է նաև ինտերյերի մեջ գերիշխի: Ցանկալի է սեղանը լինի տաք կարմիր գույների մեջ: Օրինակ, կարող եք կարմիր գույնի սփռոցի վրա դնել սպիտակ սպասքեղեն, կամ հակառակը:
Մոմերը, խաղալիքները, և դեկորի այլ տարրերը ցանկալի է լինեն վառ կարմիր, ոսկեգույն և սպիտակ երանգներում ու կստեղծեն տոնական մթնոլորտ: Աքաղաղը անպայման ուշադրություն կդարձնի փայլուն, մեծ իրերի վրա:
Չմոռանաք հատուկ ուշադրություն դարձնել տարվա տարերքին՝ կրակին, վառող մոմերի, տոնածառի լույսերի, բենգալյան կրակի տեսքով: Դրանից հետո, կարող եք վստահ լինել, որ տոնը երկար կհիշվի և լավ տրամադրությունը կմնա ձեր ընտանիքում ողջ տարվա ընթացքում:
Աղբյուր` LADYNEWS.am