Քչերը գիտեն, թե ինչ են նշանակում մրգերին ամրացված կպչուն պիտակները, որոնց վրա թվեր են նշված։

4 նիշանի ծածկագիր, որը սկսվում է 3-ով կամ 4-ով

Եթե կպչուն պիտակի վրա նշված են 4 թվեր, դա նշանակում է, որ մրգերը կամ բանջարեղենը աճեցվել են ագրոտեխնոլոգիայի առավելագույն կիրառմամբ։ Խոսքը  պարարտանյութերի և միջատասպանների առատ կիրառության մասին է։

5 նիշանի ծածկագիր, որը սկսվում է 8 թվով

 

Դա նշանակում է, որ բերքի աճեցման ժամանակ կիրառվել են գենային ինժեներիայի տեխոլոգիաները, նույն ԳՄՕ-ն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գենային մոդիֆիկացիայի ամենից հաճախ ենթարկվում են սեխը, բանան ու պապայան։

5 նիշանի ծածկագիր, որը սկսվում 9-ով

Եթե դուք տեսնում եք 5 թվեր, որոնք սկսվում են 9-ով, դա խոսում է այն մասին, որ պտուղն աճեցվել է ֆերմերային միջոցներով՝ առանց որևէ քիմիական պարարտացման։ Նման մթերքը համարվում է օրգանական։