Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Հին ճանապարհով»:

 

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «90-ականներ.. պատմություն հայկական մի ընտանիքի մասին, որի տղամարդիկ գնում են կռիվ, իսկ տան աղջիկը ամուսնանում ու լքում է Հայաստանը՝ տանը միայնակ թողնելով մորը:


Ամիսներ առաջ, երբ նկարահանում էինք այս տեսահոլովակը, դեռ գարուն էր ու արևը շողում էր յուրահատուկ փայլով: Ուզում եմ այս տեսահոլովակի միջոցով հայկական արևն ուղարկել Հայաստանից հեռու գտնվող իմ բոլոր հայրենակիցներին: Երջանիկ կլինեմ, եթե այս երգն ու դուդուկի քաղցր հնչյունները առիթ դառնան թեկուզ մեկ հայի, թեկուզ կարճ ժամանակով կամ էլ թեկուզ մտովի ՏՈւՆ վերադառնալու»: