Գովելի է, երբ տղամարդն ունի սթափ դատողություն: Բայց մյուս կողմից էլ, եթե ամեն ինչ նորմալ է, մի քանի կաթիլ զգացմունքայնությունն ու տաքարյունությունը չի խանգարի:
Լա’վ, տղամարդկանց դեռ կգանք:
Ես տեսնում եմ աշխատանք, երաժշտական ձեռագիր, որը բարդ էրստեղծելը, եստեսնում եմ հեղինակ կատարողի, ով,լինելով այսբնագավառում, փորձել էպահել իր ոճը: Հավատացնում եմ, որ մենք էլ ենք այդ ամենը տեսնում և գնահատումենքիսկապես: Ա’յ, քո’ մեջ ինչ է փոխվել:
Ես ավելի ինքնավստահ եմ դարձել, ավելի ներդաշնակ ինքս ինձ հետ, ինչը մեծ ուժ է տալիս: Իմ լսարանն է մեծացել, ինչը շատ թանկ ձեռքբերում է: Երբեմնի բարդ թվացող երգերը հիմա շատ ավելի մեծ լսարան ունեն: Ինձ համար շատ ավելի կարևոր է իմ աշխատանքը, քան ես. սա իմ կարգախոսն է, որով և ես առաջնորդվում եմ:
Better Way. այս անվանումով նոր ալբոմը քո` թվով երրորդն է, որտեղ դու թերևս առաջին անգամ միախառնումներ եսանում` house, country ոճի միքսեր հարազատ pop-rock-ին: Իսկ էլ ինչ է հղկել Աստղիկ Սաֆարյանը,ավելի լավը դարձրել:
Վոկալի մեջ եմ ավելի հմտացել, աճել: Այսօր ավելացել են ստեղծագործելու տեխիկական հնարավորությունները, ինչը թույլ է տալիս ավելի հասուն աշխատանք մատուցել: Հետո… նախկինում ես ավելի էմոցիոնալ էի, պոռթկուն, հենց այդկերպ էլ նայում էի աշխատաքնիս: Հիմա ավելի խաղաղ եմ: Այս տարիների ընթացքում ես հասկացա, որ եթե ավելի հանգսիտ ես վերաբերվում, ավելի լավ արդունք ես ստանում: Եվս մի կարևոր հանգամանք. ես կարողացել եմ պահպանել իմ բարոյական նկարագիրը, մի բան, որ անասելի դժվար է այս ոլորտում:
10 տարի նույն ոճում. ինչպես է հնարավոր ինքդ քեզ ու քո կերպարին անդավաճան այսքան տարի աշխատել և մնալ սիրված ու սպասված:
Ինձ թվում է` դա մեծապես պայմանավորված է մարդկային տեսակով: Ես անուղղելի հավատարիմ եմ. լինի մարդ, աշխատանք, գիրք, օծանելիք թե մեկ այլ բան… չեմ կարողանում մոռանալ, ազատվել: Որպես հեղինակ կատարող` ես միշտ փորձել եմ այնպիսի երգեր ստեղծել, որոնք ասելիք կունենան, ու որ տարբեր տարիքի տեր մարդիկ կկարողանան իրենց հարազատ բան գտնել դրանցում:
Այնուամենայնիվ, ինչպես ինքդ եք խոստովանել, նոր ալբոմը ականջի համար հաճելի լինելու սկզբունքով ես ստեղծել:
Համաշխարհային երգարվեստն է շարժվում այդ ուղղությամբ: Այլևս ոչ ոքի ոչնչով չես զարմացնի: Կարևորը տրամադրություն լինի երգի մեջ:
… մթնոլորտ են ստեղծում ու հանգում:
Այո’, անգամ կարևոր չէ` ով է երգում ու ինչ լեզվով: Սա միաժամանակ նաև բարդ գործընթաց է: Այնուամենայնիվ, ես միշտ փորձել եմ բովանդակությամբ ու ձևով համեմատաբար մնայուն աշխատանքներ ստեղծել: Ինքս դասեր եմ քաղում իմ նախորդ երգերից: Մարդկանց կարծիքները ևս կարող են փոխել քեզ ու դասեր տալ: Հուսով եմ` այս ձայնասկավառակը ևս այդպիսին կլինի, և տարիներ անց էլ դրանում ընդգրված երգերը ակտուալ կլինեն:
Այսօր ամեն բան այնպես է, ինչպես դու էիր պատկերացնում դեռ 2006-ին:
Ես մի քիչ ավելի լավ էի պատկերացնում /ծիծաղում է/:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում