Մեծամոլությամբ տառապող մարդիկ մյուսներից հաճախ են պատահական սեքսով զբաղվում։

 

Հավանաբար նրանց համար դա ոչ թե որպես սիրո արտահայտում է, այլ՝ բացառապես ինքնահաստատաման միջոց։

 

Ամսական ցիկլի կեսը կանանց համար ամենաթեժ ժամանակաշրջանն է։ 11-ից 15-րդ օրերին տեղի է ունենում ձվազատում, և օրգանիզմը լցվում է հորմոններով, և կինը հատկապես զգայուն է դառնում հպումների նկատմամբ։

 

Գերմանացի գիտնականները բացահայտել են, որ կայուն հարաբերություններ ունեցող կանանց սեռական ցանկությունն աստիճանաբար նվազում է։

 

Չորս տարի համատեղ կյանքից հետո հարցվածների միայն կեսն է նշել, որ սեքսով զբաղվելու անկություն ունի նույնքան հաճախ, որքան և իր զուգընկերը։

 

Հին Հռոմի ժամանակներում հարսանցուն ամուսնական անկողին մտնելուց առաջ նստում էր ֆալիկ աստվածություն Մուտունուս Տուտունուսի արձանի ծնկներին, ով պատկերված էր մեծ առնանդամով։

 

Երբեմն արյունը կնոջ էրոգեն գոտիներ է մղվում այն ժամանակ, երբ նա, օրինակ, աշխատավայրում է, և նրա մտքերը հեռու են սեքսից, այդ պատճառով էլ սեփական գրգռվածությունը նա չի նկատում։