Եթե դուք հաճախակի խուսափում եք սեքսով զբաղվել, ապա med2.ru-ն ներկայացնում է հավելյալ պատճառներ, որոնք կստիպեն ձեզ վերանայել ձեր մոտեցումը սեքսի նկատմաբ: Պարզվում է, որ սեքսը իսկապես մարդուն խելացի է դարձնում :
Այս տեսությունը ապացուցվել է առաջատար գիտնականների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում:
1. Սեքսը ավելացնում է ուղեղի բջիջների քանակությունը
Մերիլենդ նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սեքսի ժամանակ ուղեղն արտազատում է նեյրոնային բջիջների մեծ քանակություն այն հատվածում, որը պատասխանատու է տեղեկատվության պահպանման համար: Ինչը նշանակում է, որ մարդու ուղեղն ավելի դանդաղ կծերանա:
2. Սեքսը փրկում է քրոնիկ սթրեսից
Սթրեսը հենց այն է, ինչ վնասում է մտավոր գործունեությանը , քանի որ այն խախտում է կոնցենտրացիան ու ուշադրությունը, հանգեցնում է տրամաբանական սխալների ու հիշողության կորուստի: Իսկ կանոնավոր սեքսը հանդիսանում է սթրեսի դեմ պայքարող լավագույն միջոցը: Սեքսի ժամանակ արյան մեջ արտանետվում են հորմոնններ, որոնք չեզոքացնում են սթրեսի հետևանքները: Սթրեսի հորմոնի ՝ կորտիզոլի մակարդակը կտրուկ նվազում է ու երջանկության հորմոնի ՝ օքսիտոցինի մակարդակը բարձրանում է:
3.Սեքսը բարելավում է հիշողությունը
Հոլանդացի մասնագետների կողմից վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում մասնագետները հայտնաբերել են կապ օրգազմի քանակության ու հաճախականության և մեծ ծավալով տեղեկատվության մտապահման ունակության միջև:
Այդ ազդեցությունը հատկապես տեսանելի է 58-98 տարեկան մարդկանց մոտ: Այսինքն դա դառնում է խոր ծերության ժամանակ սեքսով զբաղվելու խթանիչ պատճառ:
4. Սեքսը մեծացնում է անալիտիկ հմտությունները
Ինչպես վկայում են հետազոտությունները, ռոմանտիկ սերն ու անսանձ կրքի շրջանը վատ է անդրադառնում մարդու սթափ մտածելու ունակության վրա: Իսկ ահա երբ սեքսուալ հարաբերությունները տեղափոխվում են կայուն փուլ, այդ դեպքում, սեքսը ընդհակառակը, կարող է մարդու մոտ զարգացնել վերլուծական ունակություններ:
5. Սեքսը բարելավում է սոցիալական հմտությունները
Մոնրեալում Կոնկորդի համալսարանի որոշ գիտնականներ նշում են, որ հորմոնները «կառավարում են մարդկանց»: Եվ դրա հետ դժվար է չհամաձայնվել: Օքսիտոցին հորմոնը, որը արտազատվում է ուժեղ սեռական գրգռման դեպքում, դարձնում է մարդուն ավելի անմիջական ու ոչ այդքան խոցելի:
6. Սեքսը ուղեղը դարձնում է սուր
Բոլորս էլ լավ գիտենք, որ ուղեղի սրությունը կարելի է շատ լավ մարզել ՝ լուծելով խաչբառեր ու գլուխկոտրուկներ: Սակայն գիտնականները նշում են, որ այդ արդյունքին հնարավոր է հասնել սեքսի միջոցով: