Հանգստյան օրերը երգչուհի Լայանայի համար տոնական են անցել, իսկ տոնական տրամադրության պատճառը երգչուհու ծննդյան օրն է եղել: Life.panorama.am-ի հետ զրույցում Լայանան նշեց, որ մեծանալուց չի վախենում.

 

«Ես լավատես մարդ եմ ու շատ դրականորեն եմ ընդունում յուրաքանչյուր տարիք: Եթե մեծանում ես, նշանակում է ապրում ու վայելում ես այս հրաշք կյանքը: Շատ կարեւոր է, որ իզուր չեն ապրածդ տարիները, մեծանալ, նշանակում է աճել մասնագիտական ասպարեզում, ինչպես նաեւ ընտանիքում: Մեծանալ նշանակում է համալրել ընտանիքդ, ապրածդ ամեն օրն իմաստով լցնել: Հիմա ուրախությամբ եմ ասում' դարձա 31 տարեկան»,- մեզ հետ զրույցում նշեց Լայանան ու միաժամանակ նկատեց, որ ծննդյան օրը փոքր-ինչ տխրում է.

 

«Նույնիսկ չգիտեմ' սիրում եմ ծննդյանս օրը, թե ոչ: Մի տեսակ զգում եմ, որ տխրում եմ այդ օրը, կամ էլ գուցե առավել զգացմունքային եմ դառնում, որովհետեւ զգում եմ, թե ինչքան մարդ, հարազատ ու ընկեր է հիշում եւ շնորհավորում ինձ»:
Լայանան իր կյանքում երեք ձեռքբերում է առանձնացնում.

 

«Ես ունեմ երեք ձեռքբերում, որոնք ինձ տրվել են Աստծո կամոք, դրանք են' ընտանիքս, մասնագիտությունս եւ ընկերներս: Այս երեքով լիարժեք եմ ինձ զգում»,- հավելեց նա:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: