Ռոնալդուի և Nike-ի միջև կնքված պայմանագրի մանրամասները հայտնի են դարձել:

 

The Sunday Times-ի տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացին ընկերության հետ կնքել է ցմահ պայմանագիր և տարեկան կստանա 24 մլն դոլար:

 

Ռոնալդուն երրորդ մարզիկն է, ում հետ ընկերությունը կնքեց ցմահ պայմանագիր: Նախկինում նման պայմանագիր է կնքվել բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսի և Մայքլ Ջորդանի հետ:

 

Հիշեցնենք, որ պորտուգալացին մինչև 2021թ.-ը երկարաձգել է պայմանագիրը՝ նաև «Ռեալ»-ի հետ: