Հետույքի մկաններն ամենից բարդն են. ձիգ հինգերորդ կետ ստանալու համար
անհրաժեշտ կլինի մարզասրահում քրտնել:

 

Հետույքը ձգելու լավ միջոց է համարվում վազքը, հեծանվավազքը, սանդուղքով բարձրանալն ու իջնելը, անվաչմուշկներով կամ չմուշկներով սահելը. այսինքն՝ շարժումների այնպիսի տեսակները, երբ առավելագույնս լարվում է կոնքերի վերևի հատվածը:

 

EnterTrain-ը որոշեց օգնել և առաջարկում է մի քանի շատ պարզ վարժություն:

 

1. Լարում ենք հետույքը. շատ ուժեղ լարում ենք հետույքը և այդպես պահում 5-7 վայրկյան, ինչից հետո 2-3 վայրկյան հանգստանում ենք: Հարկավոր է կրկնել այս վարժությունը 12-15 անգամ:

 

2. Ցատկեր. տեղում սահուն ցատկեր ենք կատարում: Նախ ցանկում ենք երկու, հետո՝ մեկ ոտքի վրա՝ հերթագայելով աջը և ձախը: Ցատկում ենք 7-10 րոպե, օրական մի քանի անգամ:

 

3. Ոտքերի թափահարում. բարձրացնում եք ոտքը և հետ տանում, այնպես, որ հետույքում լարում զգաք: Այս դիրքում մնում ենք 5-7 վայրկյան: Հիմա փոխում ենք ոտքը: Հարկավոր է կրկնել վարժությունը 2-3 անգամ, 12 անգամ՝ յուրաքանչյուր ոտքով:

 

Մարզվեք պարբերաբար, այդ դեպքում գոհ կլինեք ձեր ձիգ եւ կլորացած հետույքից: