Իեզավել
 

Այս կնոջ անունը դարձել էր անմաքրության և արատավորության հոմանիշը, իսկ XVI դարում Եկատերինա Մեդիչիին էին Իեզավելի հետ համեմատում: Եֆվաալ արքայի դուստրը հորից ժառանգել էր բռնապետական ամբարտավանություն, անսասան հաստատակամություն, արյունռուշտ դաժանություն: Իսրայելի ժողովրդի թագուհի դառնալով Իեզավելը փորձում էր բոլորին հավատարիմ դարձնել իր կրոնին՝ աստարտին: Ցանկացած անհնազանդ մահապատժի էր ենթարկվում: Հրեական կրոնը մազից էր կախված և Իեզավելը ինչ-որ պահի լցրեց ժողովրդի համբերության բաժակը: Այդ իսկ պատճառով ժողովուրդը ապստամբություն կազմակերպեց և նրան պատուհանից դուրս շպրտեց՝ այնուհետև ոտնահարելով անամոթ կնոջը:

 

Կլեոպատրա

Ասում են, որ եգիպացի թագուհու ֆենոմենալ գեղեցկության մասին զրույցները շատ են չափազանցված: Ամեն դեպքում՝ ինքնահավան թագուհին միշտ ստանում էր այն, ինչ կամենում էր: Այդ թվում նաև գահը: Բանն այն է, որ նրա եղբայր Պտղոմեոս XIII-ը խորամանկությամբ գահընկեց արեց օրինական կերպող իշխող թագուհուն: Կլեոպատրան սա եղբորը չներեց. ասում են, որ հենց նա է դավադրություն կազմակերպել Պտղոմեոսի դեմ, որն էլ ավարտվել է վերջինիս մահով: Ավելի ուշ ընդհանուր շահերը և հետաքրքրությունները իրար միացրին Կլեոպատրային և Հուլիոս Կեսարին, ով նվաճել էր Եգիպտոսը, և նրանք որդի ունեցան: Դավադիրների ձեռքով Կեսարի սպանությունից հետո Կլեոպատրան մտերմացավ Մարկոս Անտոնիոսի հետ, ով ժամանակի իշխանության ընդդիմադիր էր: Որոշ ժամանակ անց վերջինս հայտնվեց Հռոմի կայսր Օկտավիանոսի պաշարման մեջ և ստիպված եղավ կյանքին վերջ տալ սեփական ձեռքերով: Մի քանի օր անց Կլեոպատրան հետևեց Անտոնիոսի օրինակին և նույնպես ինքնասպան եղավ:

 

Դալիլա
 

Աստվածաշնչյան կերպար Սամսոնի անհավատարիմ կինն է, որը համարվում էր անհավանական ուժեղ մարզիկ և ամբողջ հրեական ազգի պաշտպանը: Անսահման սիրո և նվիրվածության դիմաց նա իր ամուսնուն դավաճանություն տվեց. նա Սամսոնի վատագույն թշնամուն հայտնեց ամուսնու առասպելական ուժի աղբյուրի մասին, որը թաքնված էր վերջինիս մազերում, այդ իսկ պատճառով նա երբեք չէր կտրում վարսերը: Երբ Սամսոնը քնած էր՝ Դալիլան կտրեց նրա մազերը, այդպիսով վերացնելով առասպելական ուժը: Թշնամիները գերի վերցրին Սամսոնին, սակայն մեկ գիշերվա ընթացքում նրա մազերը կրկին աճեցին, և երբ հերոսին բերեցին սրահի կենտրոն, որպեսզի ծաղրեն, Սամսոնը կոտրեց տունը պահող բոլոր սյուները և վերջում էլ տան փլատակների տակ թաղեց ինքն իրեն՝ իր թշամիների հետ միասին:

 

Սֆինքս

Թեբեի արքա Լայի կատարած հանցագործությունների համար Հերան նրա մոտ է ուղարկում մի հրեշի՝ Սֆինքսին: Նա Հիմերի և Օրթրի դուստրն էր և տարօրինակ տեսք ուներ. նա ուներ մարդու գլուխ և առյուծի մարմին: Այն մարդկանց, որոնք ցանկանում էին Թեբե քաղաք մտնել, Սֆինքսը հանելուկ էր առաջարկում, որն էլ ոչ ոք չէր կարողանում լուծել: Սխալ պատասխաններ տվողներին Սֆինքսը խժռում էր: Միայն Լայի որդի Էդիպը կարողացավ ճիշտ պատասխանել հանելուկին, որը հետևյալն էր. «Այն ինչն է, որ առավոտյան քայլում է չորս ոտքերով, ցերեկը՝ երկու, իսկ գիշերը՝ երեք»: Ճիշտ պատասխանը Էդիպից լսելով Սֆինքսը հուսահատությունից ցած նետեց իրեն ժայռից:

 

Կալի

Կալին քաոսի և ոչնչացման հինդուական բազմաձեռք, արյունախում աստվածուհին էր: Նրա աչքերից մարդկային արյուն է հոսում, նրա ուսերին սողում են թունավոր օձեր, իսկ կապույտ մարմինը պատված է իր զոհերի գանգերով: Նա դաժան և անողոք է այնքան, որ երբ ամուսին Շիվան գնացել էր քնելու, միտք առաջացավ Կալիի գլխում կտրել Շիվայի գլուխը և վերջինիս մարմնի վրա ուրախ պարել: Այդ ամենն իրագործեց միանգամից: