Հաղորդավարուհի Մարինա Գրեգը իր Instagram-ում հրապարակել է իր շան լուսանկարը ու կատարել հետևյալ գրառումը.
«Ժամանակը շատ արագ է անցնում… Ուղիղ մեկ տարի է անցել էն օրից, երբ #Richy-ն մտավ իմ կյանք։ Չեմ կարող նկարագրել էն հուզմունքն ու ուրախությունը, երբ առաջին անգամ տեսա ու գրկեցի` 1 ամսական, ընդամենը 200 գրամ` փոքր, անպաշտպան… Անունը որոշեցինք առանց երկմտելու` Richy!!! Ինձ կհասկանան էն մարդիկ, ովքեր ունեն կամ սիրում են շներին։ Ուզում եմ հիշել ` ի՞նչ էի անում, ինչպե՞ս էի ապրում մինչև նրա հայտնվելը։ Ամենահավատարիմ ու հոգատար. երբ հիվանդ ես, կամ լաց ես լինում, գալիս արցունքներդ սրբում ա, միշտ կողքիդ ա։ Շատ եմ ուզում հավատամ, որ միշտ լինելու ա իմ կյանքում, շատ եմ ուզում, որ մարդիկ սովորեն շներից… սովորեն զգալ, սիրել, հավատարիմ լինել։ Ամենալավ նվերը իմ կյանքում։ Շնորհակալ եմ…»: #Richy #puppy#maltese #marinagreg #bestpresentever