Հաճախ կարելի է լսել, որ տղամարդիկ ունակ չեն զգացմունքների, ունակ չեն զգալ կնոջը և սիրել նրան: Դա իրականում ծիծաղելի է:

 

Եթե տղամարդիկ չկարողանային զգալ և սիրել, կանայք երբեք չէին իմանա «սեր» բառի նշանակությունը:

 

Ճիշտ կլիներ ասել, որ տղամարդիկ չեն կարողանում սիրել այնպես, ինչպես կանայք: Ինչպես նրանք են ցանկանում, որ իրենց սիրեն, այո, դա ճիշտ է: Նրանք այդ բառի մեջ բոլորովին այլ նշանակություն են դրել:

 

Եթե կնոջ համար սերն իր բոլոր զգացմունքների փոթորիկ է և անդունդ, ապա տղամարդկանց համար դա վստահելի տուն է, ամրոց, որտեղ պետք է մեծանա իր որդին: Նրանք իրենց կնոջ աջակցության կարիքն ունեն: Կինը նրանց ավելի ուժեղ է դարձնում, քան պատկերացնում են: Իսկ նա ցանկանում է նրա կյանքում լինել միակը: Նրանք ցանկանում են աճել և երջանկություն բերել տուն, ապահովել ընտանիքը:

 

Այսպիսին են տղամարդու մտորումները․

 

600x580

«Իմ կինը հաճախ նեղանում էր, որ ես չէի անում, այն, ինչ նա էր անում: Ես նրան մեկ անգամ ասացի. «Մի պահանջիր ինձանից քեզ սիրել այնպես, ինչպես դու ես դա անում: Ես այդպես չեմ կարողանում»:

 

Նա առաջ չէր հասկանում դա, նրան թվում էր, որ ես պետք է զգամ այս աշխարհն այնպես, ինչպես ինքը: Մտնել նրա կաշվի մեջ: Զարմանալի է, իմ սխալն այն էր, որ նա ցանկանում էր իմ մեջ տեսնել իր նմանին: Սակայն ես նա չեմ, և երբեք չեմ դառնա:

 

Ես սովորել եմ նրան տալ զգացմունքներ՝ ելնելով այն գծերից, որոնք ես ունեմ:

 

Ես կարող եմ հանկարծակի գրկել և պտտացնել նրան, ոչ մի կին դա չէր կարող անել:

 

Ես համբուրում եմ նրա ձեռքերը: Ես չեմ լացում այն ֆիլմերի վրա, որից նա հուզվում է: Իմ սիրտը ուրիշ է: Սակայն ես ունեմ իմը:

 

Նա կարող է հուզվել իմ խոսքերից: Իսկ ես առաջին անգամ հուզվեցի, երբ նա ասաց, որ ես հայր եմ դառնալու:

 

Ես սիրում եմ իմ կնոջը, ես կարողանում եմ զգալ: Ես տղամարդ եմ»:

 

Տղամարդն իր սերն ունի: Այն տարբերվում է, մի դատեք նրան դրա համար:

 

Աղբյուր` LADYNEWS.am