Ինչպես պնդում են գիտնականները՝ համբույրը ռեֆլեքս է: Այդ պատճառով համբուրվել կարելի է սովորել:
Կամ չսովորել: Աշխարհում շատ ազգեր կան, որոնք համբուրվել չգիտեն:
Ձեզ ենք ներկայացնում այն ազգերին, որոնք չեն համբուրվում:
10-րդ տեղ. Բանգլադեշի արևելյան բարձունքներում ապրող ցեղերը համբուրել հասկացությունը չունեն, փոխարենը մարդիկ իրար հոտոտում են:
9-րդ տեղ. ինչպես հայտնի է դարձել Կուկայի ցուցակից՝ Նոր Զելանդիայի բնիկները հանդիպման ժամանակ իրար ծածկում են ծածկոցով կամ իրար են քսում քթերը՝ ուժեղ օդ ներքաշելով:
8-րդ տեղ. Սանտա-Մարիա կղզու բնիկները հանդիպման ժամանակ հոտոտում են միմյանց կամ կրկին քթերն իրար են քսում:
7-րդ տեղ. պապուասները, թասմանները և Ֆիլիպինների Ֆուգա կղզու բնակիչները, իրար ողջունելով, միշտ քթի մոտ կամ գլխավերևում ինչ-որ հաճելի բույրով առարկա են պահում:
6-րդ տեղ. Սոկոտրա կղզում միմյանց ողջունելիս ուսերն են համբուրում:
5-րդ տեղ. Տոնգա կղզում ընկերոջ հետ հանդիպման ժամանակ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ քսում իրենց քթին ու բերանին:
4-րդ տեղ. Թագավորական կղզիներում նույնպես հանդիպելիս մարդիկ քթերն իրար են քսում:
3-րդ տեղ. բրիմաներեն ողջունելը nomtschi է կոչվում, որը նշանակում է «հոտ քաշել»:
2-րդ տեղ. չինացիներն իրար ողջունում են քթերի կամ այտերի հպումով:
1-ին տեղ. ժամանակակից Ճապոնիայում ընդունված չէ ականատեսների մոտ համբուրվել: Հենց այդ պատճառով էլ ճապոնական ֆիլմերում երբեք համբույր չկա: Ճապոնական տարբերակով համբույրի ժամանակ մարդիկ իրարից հեռու են կանգնում, բերանն առանց բացելու շրթունքներով դիպչում են իրար: