Ավստրալիայում հետաքննություն է սկսվել ավտոմեքենայի հրդեհման փաստով, որը, ենթադրաբար, բռնկվել է ներսում պայթած iPhone 7-ի պատճառով: Ավտոմեքենայի սեփականատերը պատմել է, որ ինքը թողել է իր նոր IPhone 7-ն ավտոմեքենայի մեջ ու գնացել սերֆինգով զբաղվելու: Վերադառնալուն պես նա բացահայտել է, որ ավտոմեքենայից ծուխ է բարձրանում:

 

 

Ավտոմեքենան բացելով՝ ավստրալացին տեսել է, որ սրահի համարյա կեսը ոչնչացվել է: Նրա խոսքով` հրդեհի պատճառ կարող է հանդիսացած լինել միայն ավտոմեքենայում գտնվող սարքը, քանի որ դրանից բացի ներսում չի եղել բռնկվելու ունակ ոչ մի սարք:

 

Apple ընկերությունը մեկնաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տեղյակ է միջադեպից և աշխատում է Ջոնսի հետ: