Մայքլ Քոթանջյանի որդին 6 ամսական է: Պապիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի անունը կրող փոքրիկը ընտանիքի ուրախությունն է: Երգիչը BRAVO.am-ին ասել է, որ տղայի ծննդով իրականացել է իր երազանքը:
Ամեն ամիս նրա ծննդյան օրը մեր տանը տոնական մթնոլորտ է: Կինս փոքրիկ խնջույք է կազմակերպում: Ամենամտերիմ հարազատների եւ տատիկ-պապիկների ընկերակցությամբ փչում ենք տոնական տորթի մոմերը:
Տղաս, բոլոր փոքրիկների նման, առաջին ամիսներին մի փոքր անհանգիստ էր, բայց դա արդեն անցյալում է. առաջին լուրջ փորձությունը հաղթահարել ենք: Հիմա սիրելու իսկական ժամանակն է: Բոլորիս ճանաչում է, ժպտում: Պապիկին տեսնում է թե չէ, ուրախությունից մարմինն է թափահարում: Աղջիկս մեծ ջերմությամբ է վերաբերվում եղբորը: Առաջին օրերին մի փոքր խանդում էր, բայց այժմ մեծ քրոջ հոգատարությամբ օգնում է մայրիկին:
Շարունակությունը` այստեղ: