Օրերս Life.panorama.am-ը պատմել է դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի ծննդյան տարեդարձի մասին: Դերասանուհին 24-ամյակը նշել է երեւանյան ռեստորաններից մեկում, ուր ներկայացել է բավականին համարձակ հագուստով, ինչն էլ արդեն իսկ դարձել է նոր քննադատությունների թեմա:
«Կիսամերկ ներկայանալը համարձակություն չէ, այլ ընդամենը արտաքինն ու մարմինը վաճառելու ցանկություն»' ահա նման կերպ է բնորոշվել Շուշան Երիցյանի ծննդյան օրվա զգեստը:
Life.panorama.am-ը նշված քննադատությունների վերաբերյալ փորձել է լսել նաեւ Շուշան կարծիքը.
«Դրանք ինձ համար պրիմիտիվ գրառումներ են, ոչ մի խելացի մարդ այն լուրջ չի ընդունել: Ես հանրային դեմք եմ, եւ իմ ծննդյան օրը կարող եմ ինձ թույլ տալ կրել այնպիսի հագուստ, որն ինձ հաճելի է, ու ինչպես ասում են' «собаки лает, караван идет»: Իմ կյանքում միշտ այդ օրենքն է աշխատում' շները հաչում են, իսկ ես միշտ առաջ եմ շարժվում»,- նշեց դերասանուհին ու ավելացրեց.
«Իմ անձի վերաբերյալ միշտ են քննադատություններ եղել, բայց դրանք միշտ ինձ վրա լավ են անդրադառնում: Ես տարին տարվա վրա հաջողությունների եմ հասնում, իսկ որոշ մարդկանց պատվիրած քննադատողական նյութերն ինձ միայն օգուտ են բերում: Նման նյութերի պատվիրատուները այնքան ինտելեկտուալ զարգացվածություն չունեն, որ չեն հասկանում' այդպես աշխատում են իմ PR-ի համար, քանի որ այդպիսով ես ավելի հաճախ եմ առաջարկներ ստանում ու ավելի կատարելագործվում, նաեւ բարելավում ֆինանսական կայունությունս:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։