Պեկինի համալսարանին կից առողջության գիտական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կծու և սուր համով ուտեստները կարող են կանխել մի շարք լուրջ հիվանդություններ և ընդհանուր առմամբ մարդուն հնարավորություն են տալիս ավելի երկար ապրել: Այս մասին հայտնում է BMJ ամսագիրը:

 


Հետազոտողներն այդպիսի եզրակացության են եկել Չինաստանի 30-79 տարեկան մոտ կես մլն բնակիչներին երկար ժամանակ հետևելու արդյունքում: Փորձագետներն ուսումնասիրել են նրանց ամենօրյա սննդակարգը, կատարել առողջության ընդհանուր վիճակի մոնիթորինգ:
Պարզվել է՝ փորձի այն մասնակիցները, որոնք սննդում շաբաթական մոտ 6-7 անգամ օգտագործել են կծու ուտելիքներ, 14%-ով քիչ են ենթակա եղել վաղաժամ մահվան ռիսկին:

 


Ըստ գիտնականների՝ պատճառը կարող է լինել չիլի պղպեղը, որը կա գործնականում բոլոր կծու չինական ուտեստներում:
Չիլին պարունակում է կապսաիցին ալկալոիդ, որը մարդու օրգանիզմին հաղորդում է տոնուս և ունի հակաբորբոքային ազդեցություն: