Քիմ Քարդաշյանը դեռևս չի կարողանում վերականգնվել Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո։ Ռեալիթի-աստղը կտրուկ փոխել է ապրելակերպը։ Վերջինս աղմկոտ Նյու-Յորքից տեղափոխվել է Կալիֆորնիա և կուրս է անցնում հոգեբանի մոտ։
Մտերիմների խոսքերով՝ Քիմը վախենում է մենակ մնալուց, չի կարողանում նորմալ քնել և հաճախ արթնանում և լացում է։ Քիմը այլևս չի այցելում տարբեր միջոցառումներ, ինչպես նաև հրաժարվել է իր ծննդյան տարեդաձը տոնելուց, որը պետք է անցներ Լաս-Վեգասի Hakkasan էլիտար ակումբում՝ հոկտեմբերի 28-ին։

 


Իդեպ, Քիմ Քարդաշյանի կողմից ծննդյան տարեդարձի անցկացումից հրաժարվելը կարող է մեծ տուգանքների բերել։ Քարդաշյանը ակումբի հետ ունի պայմանագիր՝ մեկ տարում չորս հանրային միջոցառում անցկացնելու պայմանով։ Պայմանագրի խախտման դեպքում Քիմ Քարդաշյանը պարտավորվում է ակումբին վճարել մեկ միլիոն դոլար։