Ռուսաստանաբնակ հայտնի երգչուհի Եվա Ռիվասը հերթական սկանդալային իրավիճակում է հայտնվել։ Երգչուհին ցանկացել է մասնակցել ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ձայնը» նախագծին, սակայն նրան թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ երգչուհին եղել է համանուն շոուի հայկական ծրագրի ժյուրիի անդամ.
««Ձայնը» նախագծի ղեկավարությունը թույլ չի տալիս ինձ մասնակցել «Ռուսական Ձայն»-ին այն պատճառով, որ ես «Հայաստանի Ձայնը» նախագծում եղել եմ ժյուրիի անդամ։ Կարծում եմ, որ սա իմ՝ որպես ՌԴ քաղաքացու իրավունքների ոտնահարում է։ Ինչու՞ ես չեմ կարող իմ երկրում, որտեղ ծնվել եմ, մասնակցել այդ մրցույթին։ Հետո ինչ, որ ես մասնակցել եմ Եվրատեսիլին, հետո ինչ, որ եղել եմ ժյուրիի անդամ։ Պրոֆեսիոնալ եւ կայացած աստղերը նույնպես մասնակցում են «Ռուսական Ձայնին», իսկ ինձ չի՞ կարելի ինչ է։ Սպասում եմ փաստաբանների առաջարկներին, թե ինչպես կարելի է վարվել նման նուրբ իրավիճակում»,- Instagram-ում գրել է բարկացած երգչուհին։