Բլազիլացի հեռուստահաղորդավարուհին լուրերի թողարկման ժամանակ ամբողջովին մերկացել է՝ շարունակելով կարդալ նորությունները։
Սյուժետի սկզբում նրա հագին գծավոր կոմբինեզոն էր, սակայն կինն արագ ազատվել է դրանից ու մնացել միայն ներքնազգեստով։ Բայց դա էլ նրան չի բավականացրել ու նա հանել է կրծկալը։ Իսկ թողարկման վերջում հաղորդավարուհին հանել է նաեւ կիսավարտիքը ու ուրախ-ուրախ հրաժեշտ տվել հանդիսատեսին, հայտնում է The Daily Star–ը։
Նրա հեռուստատեսային հաղորդման անվանումը պորտուգալերենից թարգմանվում է որպես «Մերկ լուրեր»։
Ավելի վաղ մի բրիտանուհի էր մերկացել կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված հաղորդման ժամանակ։ Իսկ ֆրանսիական հեռուստատեսության հաղորդավարուհին հանդիսատեսին ցուցադրել էր իր ճոխ կազմվածքը՝ ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակի կապակցությամբ։