Մասնագետները գտնում են, որ քնելու դիրքը կարող է շատ բան պատմել մարդու բնավորության մասին։ Նայեք նկարին, տեսեք, թե որ դիրքով եք քնում դուք եւ իմացեք ձեր բնավորության առանձնահատկությունների մասին։
1.Եթե չեք կարող քնել, մինչեւ մի բանի կամ մեկի ծնկով չհենվեք, ուրեմն դուք հանգիստ ու վստահելի մարդ եք։ Բացի այդ, դուք ընկերախմբի սիրելին եք։ Ձեզ հեշտ է նեղացնել, դուք չեք վախենում ապագայից։ Դուք ունակ եք ժպտալ նույնիսկ ամենամռայլ առավոտյան։
2. Եթե դուք էմբրիոնի դիրքով եք քնում, ուրեմն հաճախ եք պաշտպանության կարիք ունենում, դւոք զգայուն եք, երբեմն՝ լացկան։ Միեւնույն ժամանակ՝ այդպես քնում են տաղանդավոր մարդիկ։
3. Ոտքերն ու ձեռքերը կողքի տարածած եւ փորի վրա պառկած քնում են առաջնորդները։ Նրանք ասես գրավում են մահճակալը։ Նման մարդիկ բռնկուն են եւ նախաձեռնող, հետեւում են տան ու աշխատանքի կարգուկանոնին, նախընտրում են ամեն ինչ նախապես պլանավորել, չեն սիրում անակնկալներ։ Նրանք արագ են հաջողության հասնում։
4. Մեջքի վրա պառկած սիրում են քնել թագավորներն ու առաջնորդները։ Նման մարդիկ կենսուրախ են, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, աշխատանքում հաստատակամ են, նպատակասլաց, նախընտրում են ճշմարտությունն ասել մարդու դեմքին։ Այդ դիրքով ավելի հաճախ քնում են տղամարդիկ, իսկ կանանցից էլ՝ երկաթյա կանայք։
5. Եթե դուք քնում եք ասես զինվորը ծառայության ժամանակ՝ ուղիղ դիրքով, ուրեմն դուք հավասարակշռված մարդ եք, ով կոնկրետ նպատակ ունի եւ շարժում է դեպի իր նպատակը։ Նման մարդիկ խիստ են, պահանջկոտ, բայց ամենից շատ նրանք պահանջկոտ են իրենք իրենց հանդեպ։
6. Եթե քնում եք նկարի միջի 6-րդ դիրքով, ուրեմն անկանխատեսելի մարդիկ են, սիրում են զվարճանքներ, շուտ են փոփոխվում, տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել։ Կարող են հաշված վայրկյանների ընթացքում նուրբ ու զգայունից վերածվել ագրեսիվ մարդու եւ հակառակը։ Նրանք նախընտրում են հանգստությունն ու ստաբիլ վիճակը։