Մշտապես ժպտերես, գեղեցկուհի Գայանե Ասլամազյանը այսօր միացավ 40-ի շեմը հատած կանանց շարքերը: Life.panorama.am-ը ջերմ շնորհավորանքներ է հղել հաղորդավարուհուն ու փոքրիկ զրույց ունեցել նրա հետ:

 

«Ես շատ դրական լիցքերով ու սպասելիքներով եմ մուտք գործել 40 տարեկան ու համարում եմ, որ նոր կյանքի փուլ է սկսվում, ուր ամեն ինչ նոր է ու առավել գեղեցիկ: Հիմա զգում եմ, որ ինչ-որ մի բան հաղթահարեցի ու անցա եւ հիմա ներքուստ պատրաստ եմ հաճելի փոփոխությունների: Առհասարակ, ամեն տարիք ընդունում եմ մեծ սիրով, ես սիրում եմ իմ տարիքը ու կարծում եմ, որ յուրաքանչյուր տարիք հնարավորություն է տալիս կյանքը առավել լավ ընկալել ու նկատել մեզ շրջպատատող գեղեցիկ ու բարի երեւույթները»,- տարիքային առանձնահատության մասին խոսելիս' նշեց օրվա հերոսուհին:

 

Հաղորդավարուհին, վերլուծելով անցած 40 տարիները, չի զղջում սխալների համար, ավելին' նրա խոսքով անցյալով երբեք չի ապրում.

«Իհարկե, ինչպես յուրաքանչյուրը, ես էլ կյանքումս սխալներ գործել եմ, բայց դրանց համար չեմ զղջում, քանի որ կյանքումս եղած ու այսօր էլ կողքիս ապրող մարդիկ ինչ-որ մասնիկ տվել են ինձ' լինի դա գիտելիք կամ փորձ. Իմ առավելություններով ու սխալներով հանդերձ' այսօր ես այն եմ, ինչ կամ: Ես ապրում եմ այսօրով ու ապագայով, շատ ավելի կարեւորում եմ, այն ամենն, ինչ դեռ պետք է լինի իմ կյանքում: Պետք է հասկանալ, թե մինչ այս ինչ ես արել ու ըստ այդմ կառուցես վաղվա օրդ»,- հավելեց նա:

 

Մեր հարցին, թե ո՞րն է Գայանե Ասլամազյանի կյանքի ամենամեծ ձեռքբերումը, հաղորդավարուհին առանց տատանվելու անմիջապես պատասխանեց.

 

«Տղաս է իմ ձեռքբերումը, ով արդեն այնքան մեծ է, որ մայրիկի ծննդյան օրը շնորհավորում է հեռվից. այս պահին նա արտերկրում ուսում է ստանում»:

 

Նյութն ամբողջությամբ` այստեղ: