Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն այսօր նշում է 24-ամյակը: Life.panorama.am-ի հետ զրույցում Շուշանը նշել է, որ անակնկալների պակաս այսօր չի զգացել, ավելին' նրա խոսքով սա իր կյանքի ամենաերջանիկ տարեդարձներից մեկն է.
«Ծննդյանս օրը սկսել ենք դեռ կեսգիշերին' ընկերուհիներիս ու քույրերիս հետ միասին դիմավորեցինք 24-ամյակս, իսկ այսօր կշարունակենք իմ տոնական օրը բարձր տրամադրությամբ նշել երեւանյան ռեստորաններից մեկում, որին արդեն ներկա կլինեն հարազատներս, ընկերներես ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ»,- նշեց մոդելը:
Խոսելով անակնկալներից' Շուշան Երիցյանը նախ պատմեց, որ չի սիրում, երբ անակնկալներ են անում իրեն.
«Տարիներ առաջ ընկերներս մի անակնկալ էին ինձ արել, որը լավ ավարտ չունեցավ ու այդ օրվանից հետո սկսեցի անակնկալներ չսիրել. Այս մասին ինձ ճանաչողները գիտեն: Այս տարի ծննդյանս օրվա ամենահաճելի նվերների թվում է Բաղրամյան պողոտայի վրա իմ լուսանկարով ու շնորհավորանքով գովազդային մեծ վահանակը, որով շնորհավորել էին ինձ, իսկ թե ով' ավելի լավ է չբացահայտեմ»,- նշեց Շուշանն ու շարունակեց.
«Իրականում ինձ համար բացարձակ կապ չունի նվերի արժեքը, այսօր ինձ հարզատ յուրաքանչյուր մարդու շնորհավորանք ամենաթանկն է»:
24-ամյա դերասանուհին, վերլուծելով անցած ճանապարհն ու ձեռքբերումները, հպարտանում է ինքն իրենով.
«Չեմ ցանկանա, որ ասածս մեծամտություն որակվի, բայց ես կարծում եմ, որ իմ տարիքի համեմատ շատ բաների եմ հասել. Դպրոցական տարիներին ես երազում էի լավ աշխատանքի, անդավաճան ընկերների, ինքնուրույնության մասին, այսօր ես հասել եմ երազանքներիս ու այո, գոհ եմ ինքս ինձնից»,- նշեց նա, իսկ հարցին, թե որն է այս պահի երազանքը, որին ձգտում է հասնել, պատասխանեց.
«Այս անգամ երազանքս ավելի մեծ է, հետեւաբար ավելի մեծ աշխատանք է ինձնից պահանջում: Երազանքս ինձ դեռ անհասանելի է թվում, ի վերջո մեզնից յուրաքանչյուրն ունի անհասանելի երազանք: Ինչեւէ' երազում եմ հոլիվուդյան բեմերի մասին, ով գիտե' գուցե մի օր կատարվի երազանքս»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: