Tert.am Life-ը գրում է.
 
 
Tert.am Life-ը ֆոտոշարք է իրականացրել հաղորդավար Լուսինե Բադալյանի հետ և զրուցել իր անցած ճանապարհի, վախերի և նպատակների մասին:
 
 
-Լուսինե, մեր ֆոտոշարքն իրականացրինք բարձրահարկ շենքի տանիքում: Ի՞նչ զգացիք, երբ տանիքի եզրին նստեցիք:

 
-Բարձրությույունից ընդհանրապես չեմ վախենում, եթե իհարկե միայնակ եմ, եթե երեխաներիս հետ եմ, ապա սարսափում եմ: Իսկ երբ նստեցի տանիքի եզրին, կարծում եմ այդ ժամանակ ավելի սուր զգացողություն դուք ունեցաք, քան ես (ծիծաղում է): Ես հասկացել եմ, որ վախը մարդու գլխում է: Իրականում նման երևույթ գոյություն չունի, քանի որ նույն երևույթից կարող ես վախենալ և չվախենալ: Այսինքն ինքդ պետք է քո համար որոշես վախենում ես, թե ոչ: Իրականում, սիրում եմ նմանատիպ փորձարկումներ անել ինքս ինձ հետ: Եվ այդ փորձարկումների արդյունքում ես ավելի ուժեղ եմ դառնում:
 
 
-Դուք Ձեր ոլորտում հասել եք որոշակի բարձունքի: Ի՞նչ եք զգում և սիրո՞ւմ եք էլ ավելին բարձրանալ:

 
-Քանի որ ես դեռ բարձունքում չեմ հայտնվել, չեմ կարող ասել, բայց կարծում եմ նույն կերպ կզգամ, ինչպես որ հիմա: Բարձունք ասվածը նույնպես հարաբերական է՝ թե ուղիղ և թե փոխաբերական իմաստով: Մեր պատկերացրած բարձունքը որոշում ենք մենք, երբ հասնում ենք դրան մտածում ենք, որ բարձունքում ենք, բայց մեզանից վերև շատ մարդիկ կան: Գուցե իրական բարձունքը այնտեղ է և մենք պարզապես լանջին ենք գտնվում: Ես շատ եմ սիրում բարձրանալ: Կարծում եմ, որ դա մարդու բնականոն էվոլուցիան է: Մանկուց սիրել եմ ժայռեր մագլցել և հետևաբար, եթե մարդը սիրում է բարձրանալ, ապա կյանքում էլ է այդպես:
 
-Ձեր անցած ճանապարհը...
 
-Երբ ընթացքում ես գտնվում, ամեն ինչ թվում է շատ դժվար: Երբ որոշակի փուլից հետ ես նայում, մտածում ես, որ այդ ճանապարհը հրաշալի էր, հեքիաթային: Օրինակ՝ սար բարձրանալը, ընթացքը դժվար է, իսկ երբ հասնում ես գագաթին, մոռանում ես դժվարությունների մասին:
 
 
-Կյանքում մարդը հաղթահարում է բազում խոչընդոտներ, իսկ ի՞նչ խոչընդոտներ եք դուք հաղթահարել:

 
-Հաղորդավարական ոլորտում ինչն է շատ՝ մրցակցությունը, և ցանկացած մրցակցություն իր հետ բերում է լուրջ խոչընդոտներ: Նայած որքան մեծ է քո ոլորտը, որքան շատ են քո մրցակիցները, այնքան շատ են խոչընդոտներն ու երևելի և աներևույթ թշնամիները: Տարեց տարի այն ավելի շատ է դժվարանում և ավելի շատ հաղթահարելու բան կա: Եթե տարիներ առաջ կարծում էի, թե խոչընդոտները մարդածին չեն, ապա այսօր կհակադարձեմ: Եթե ընտանիքն ու կարիերան փորձում ես համատեղել, այն սարսափելի դժվար է, երբ որոշել ես, որ երկուսն էլ շատ լավ ես անելու: Տարիների ընդացքում այդ խոչընդոտները մարդածին են դառնում:
 
-Աշխատանքը կնոջը...
 
 
-Ընդհանրապես աշխատանքը կնոջը գեղեցկացնում է, կինն էլ մարդու բարեկամն է: Բառիս թե բուն, թե փոխաբերական իմաստով: Երբ կինը չի աշխատում, հաճախ ժամանակ չի հատկացնում՝ իրեն խնամելու համար: Հետևաբար, երբ կինը աշխատում է նա միշտ հոսքի մեջ է և միշտ գործում է նորովի ներկայանալ:
 
 
 
 
-Երբևիցե մտածել եք, որ տարիներ անց կհասնեք այստեղ, որտեղ որ հիմա կաք:

 
-Թվում է, պատահական է եղել այս ոլորտի ընտրությունը, բայց իրականում պատահական չի եղել: Ես այսօր ակամայից հիշեցի իմ մանկությունը, որն անցել է շրջագայության մեջ, որովհետև մայրս համերգավար էր: Միշտ կուլիսներում եմ եղել և անհամբեր սպասել, երբ է համերգն ավարտվելու, որ գնամ տուն, իսկ շրջագայություններն ու համերգները եղել են շրջաններում, մարզերում և այլն: Հետո մայրս դարձավ Մարմարաշենի մշակույթի տան տնօրեն, իսկ ես իմ առաջին քայլերն արել եմ Մասիսի դպրոցում: Ինչ հիշում եմ, ես իմ դասերը սովորում էի կամ մշակույթի տանը, կամ համերգների կուլիսներում, կամ շրջագայության ավտոբուսի մեջ: Այն ժամանակ գրեթե բոլոր արտիստներին գիտեի, բայց երբևիցե չեմ մտածել բեմ բարձրանալու մասին, քանի որ, անկեղծ ասած, շատ էի հոգնել այդ ամենից: Ես ցանկանում էի մանկություն ունենալ, դուրս գալ ու խաղալ: Բայց կարծում եմ՝ այդ ամենն ինչ-որ հիմք թողել էր, երբ արդեն հասուն էի, բակային ճամբարների ժամանակ միշտ հաղորդավարն էի, կազմակերպիչը: Բոլորը մտածում էին, որ հենց այդ ոլորտն եմ ընտրելու, չնայած, որ ունեի այլ երազանքներ: Այդ շրջանում նաև Ձյունանուշ էլ էի աշխատում և տարիներ են եղել, որ Նոր տարին էլ տանը չեմ նշել: Կարելի է ասել, որ ծնված օրվանից ակամայից այս ամենի մեջ եմ եղել:
 
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ