Աստղիկ Սաֆարյանը սեպտեմբերին ներկայացավ «10-ը տարի բեմում» համերգային ծրագրով ու նոր՝ «Ավելի լավ ուղի» ձայնասկավառակիշնորհանդեսով: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել ալբոմի համար արված ֆոտոշարքը եւ տեղեկացրել, որ աշխատանքային դադար չի վերցրել։ Նրա հետ զրուցել ենք առողջ ապրելակերպի, գեղեցկության, պլաստիկ վիրահատությունների եւ առաջիկա անելիքների մասին։

 

 
Աստղիկ Սաֆարյանը
 


-Ե՞րբ ես սկսել հետաքրքրվել սպորտով:

- Դեռ դպրոցական տարիներին, բայց այն չի վերածվել ապրելակերպի:



- Ի՞նչ մարզաձեւով ես զբաղվում։ Հաճախո՞ւմ ես մարզասրահ։
- Դպրոցական տարիներին որոշ ժամանակ հաճախել եմ մեծ թենիսի, իսկ երբ մեկնեցի Իսպանիա, լողն ակամա դարձավ այն մարզաձեւը, որով զբաղվում էի գրեթե ամեն օր՝ պարզապես վայելելով ծովը, նույնիսկ չգիտակցելով, որ միաժամանակ մարզվում եմ: Երբեմն գնում եմ ձիավարության, քանի որ ձիերի հետ առնչությունն ինձ հոգեպես մեծ բավարարվածություն է պարգեւում: Երբ մարզվում ես ոչ թե պարտավորված, այլ հանգիստ հոգեվիճակում, արդյունքը լինում է կրկնակի դրական: Պետք է խոստովանեմ, որ մարզասրահների մեծ սիրահար չեմ։ Բարսելոնայում երբեմն հաճախում եմ, բայց միայն այն ժամանակ, երբ հոգեպես կարիք եմ զգում ֆիզիկապես մարզվելու: Ըստ իս՝ ամեն ինչ կառավարվում է ներքուստ:



- Կազմվածքդ պահպանելու համար ի՞նչ սննդակարգի ես հետեւում:
-Իրականում ոչ մի սննդակարգ չունեմ. սնվում եմ՝ երբ պատահի, եւ ուտում՝ ինչ ցանկանամ: Միայն տեսահոլովակների ու կարեւոր նկարահանումներից 2 օր առաջ փորձում եմ զուսպ լինել այս հարցում, որպեսզի այդ ժամանակ ինձ ավելի ազատ ու ինքնավստահ զգամ: Թերեւս կարելի է խուսափել միայն «ֆասթֆուդից»՝ արագ սննդից, բայց երբեմն դրանից էլ չեմ հրաժարվում:):

 

 
Աստղիկ Սաֆարյանը
 


- Իսկ ծխախոտի  ու ալկոհոլի հետ ի՞նչ հարաբերություններ ունես:
- Ծխախոտին միշտ դեմ եմ եղել եւ ինքս չեմ ծխում, նաեւ հորդորում եմ բոլորին չծխել: Առանձնապես ալկոհոլի սիրահար էլ չեմ, բայց երբեմն խմում եմ ընկերական հավաքույթներին, կամ երբ չափից շատ հոգնած եմ լինում. ալկոհոլի սիմվոլիկ   չափաբաժինն օգնում է փոքր-ինչ լիցքաթափվել ու հավասարակշռել հոգնածությունը։



- Գեղեցկությունը պահպանելու քո բանաձեւը։
- Չչարանալ: Ըստ իս՝ յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, բայց երբ նրա մեջ զգացվում է չարություն կամ նախանձ, դա ամենից շատն է տգեղացնում. անմիջապես արտացոլվում է արտաքինում։ Անկախ ամեն ինչից՝ բարությունը գեղեցկացնում է։ 



- Պլաստիկ վիրահատություններին ինչպե՞ս ես վերաբերվում, դիմել ես կամ կդիմե՞ս։
- Հիմա մարդիկ ավելի հաճախ են պլաստիկ լուրջ վիրահատություններ անում։ Նկատել եմ, որ եթե տարիներ առաջ գրավիչ էր բնական գեղեցկությունը, ապա այսօր չափանիշները փոխվել են, եւ «միջամտությամբ» գեղեցկությունը եւս գրավիչ է դարձել։ Այս ամենին նայում եմ հոգեբանական տեսանկյունից. եթե մարդ պետք է ամեն օր հայելու մեջ նայելով իրեն չհավանի եւ դա վնասի իր հոգեվիճակին, ապա կարող է որոշ բաներ շտկել, բայց չդառնա դրա գերին։ Եթե վիրահատությունից հետո հոգեպես ներդաշնակ է, միգուցե ավելի շատ հոգեբանական լուծում է։


Աստղիկ Սաֆարյանը

Աստղիկ Սաֆարյանը


Մանրամասները` այստեղ: