Աննա Խաչատրյանն այս շրջանում նկարահանվում է «Կենտրոն TV»-ի «Վենդետտա» սերիալում: Երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ վաղուց ցանկություն ուներ իրեն փորձել որպես դերասանուհի, եւ պրոդյուսեր Էդգար Ավագյանից ստանալով առաջարկ՝ մեծ սիրով համաձայնել է:
Դերասանական առաջին փորձ ու միանգամից չափազանց բացասական կերպար: Աննան մարմնավորում է Անուշին, որը գլխավոր հերոսի՝ Մարկի կնոջ ընկերուհին է: «Միանշանակ ռիսկային էր բացասական դերով սկսելը, բայց կարծում եմ՝ վատ չի ստացվում: Իհարկե, ինձ դուրս չի գալիս կերպարս, բայց, անկեղծ, մեծ սիրով եմ մասնակցում նկարահանումներին: Չեմ կարծում, թե հառուստադիտողն ինձ կընկալի որպես բացասական մարդ: Ի վերջո, հանրությունն ինձ որպես երգչուհի արդեն իսկ ճանաչում է»,-նշել է նա:
Աննայի համար նկարահանումների ընթացքում հիմնական դժվարությունը տեսախցիկին չնայելն է.«Քանի որ, ինձ՝ երգչուհուս, նկարահանումներին միշտ ասել են, որ նայեմ տեսախցիկին, այդպես եմ սովորել: Այնինչ դերասանը չպետք է նայի տեսախցիկին»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: