Ինչպե՞ս խոսել հեռախոսով զրուցակցի հետ եւ հանրային վայրերում. Քաղաքավարի խոսք Այս կանոնը գործում է ցանկացած իրավիճակում. կարեւոր է խոսել գրագետ' օգտագործելով կոռեկտ բառապաշար: Հարգեք զրուցակցի ժամանակը Եթե զրույցի ընթացքում պարզվում է, որ հարկավոր է շտապ գործերով զբաղվել, զրուցակցին երկար սպասեցնել մի տվեք: Լիակատար ուշադրություն Ուշադրությունը նաեւ հարգանքի նշան է, ուստի զրույցի ժամանակ կողմնակի գործերով խորհուրդ չի տրվում զբաղվել: Հարգանք' դիմացինի նկատմամբ Խուսափեք խանութի վաճառասեղանի մոտ, բանկում, ռեստորանում հեռախոսով խոսելուց, երբ ձեզ սպասարկում են: Հաշվի առնել իրավիճակը Խուսափեք տրանսպորտում կամ վերելակում հեռախոսով անձնական հարցեր քննարկելուց:

 

Մի կողմից' խախտում եք ուրիշների անդորրը, մյուս կողմից' ձեր անձնական կյանքը դարձնում եք հանրային քննարկման առարկա: Անվտանգություն' ճանապարհին Թե վարորդներին, թե հեծանվորդներին եւ թե հետիոտներին խորհուրդ չի տրվում ճանապարհին օգտվել հեռախոսից:

 

Անջատեք հեռախոսը Առօրյա կյանքում լինում են իրավիճակներ, երբ հեռախոսը պետք է անջատել, քանի որ անձայն ռեժիմը, վիբրացիան կարող են տեղին չլինել կարեւոր հանդիպումների ժամանակ: Լռություն' ճաշի ժամանակ Եթե դուք մենակ եք ճաշում եւ օգտվում եք հեռախոսից' դա թույլատրելի է, եթե միայնակ չեք, դա կարող է անքաղաքավարի թվալ: Հեռախոսը' որպես այցեքարտ Մինչ երաժշտություն կամ ֆոնային նկար ընտրելը' մտածեք, արդյոք դրանք տեղին կլինեն բոլոր իրավիճակներում: