Օգտակար խորհուրդներ կանանց:
Իհարկե, ավելի հեշտ է միանգամից ասել ցանկության մասին:
Սակայն այդպես ոչ բոլորը կարող են վարվել:
Շատ ամաչկոտ կանանց համար այլ միջոցներ էլ կան զուգընկերոջը հասկացնելու, որ ավելի լավ կլինի սեքսով զբաղվել:
Տղամարդկանց սեքսի դրդելու 8 միջոց
1.Նամակ գրել
Հին նամակագրական ոճը, որն այժմ շատ նորաձև է, կարող է օգնել «բարդ իրավիճակներում»: Թե ինչ կգրեք, դա արդեն ձեր գործն է, սակայն ձեր գրածի մեջ պետք է էրոտիկ սպասման նրբերանգ լինի: Թողե՛ք նամակը սեղանին, իսկ երեկոյան ձեր տղամարդու երևակայությունը կանի այն, ինչը դեռ չէիք հասցրել մտածել:
2. Սեքսի համար գաղտնաբառ մտածել
Մի բառ մտածե՛ք, որ ազդանշան կտա, որ դուք ցանկանում եք սեքսով զբաղվել: Եվ թող այդ նշանը միայն ձեր տղամարդը հասկանա: Եվ այդ ժամանակ դուք կարող եք ծանոթների մոտ էրոտիկ խաղ խաղալ. «Սիրելի՛ս, գլուխս սկսեց ցավել…»:
3. Ինտիմ տրամադրություն ստեղծել
Այնպիսի տրամադրություն, որը կարող է բացառել դեպքերի այլ շարունակությունը: Դա առավել լավ է ստացվում հանգստյան օրերին, երբ առավոտյան կարելի է էրոտիկ ֆիլմ դիտել, կեսօրին շրջել այն տեղերով, որոնց հետ ռոմանտիկ հիշողություններ են կապված, իսկ երեկոյան հայելու մոտ ներքնազգեստի ցուցադրություն կազմակերպել:
4.Օգտագործել ոչ բանավոր ազդանշաններ
Եթե ամաչում եք բարձրաձայն ասել ցանկությունների մասին, ապա ոչ բանավոր միջոցներ կիրառե՛ք: Դուք կարող եք քնքուշ հպվել ձեր սիրելիին, կարծես չմտածված ձեռքը տանել մեջքով, համբուրել…. Ամենակարևորը, որ ցանկացած միջոց կհանգեցնի անսպասելի սեքսի:
5. Ինչ-որ նոր բան փորձել
Խոսքը ոչ թե սեքսուալ փորձերի մասին է, այլ իրադրության փոփոխության: Որն էլ վերջում կտանի դեպի սեռական հարաբերություն: Գնացե՛ք այնպիսի վայրեր, որտեղ երբեք չեք եղել, արե՛ք այնպիսի բաներ, ինչ նախկինում չեք արել: Այդ ժամանակ ձեր սերը նոր ալիքի վրա կբարձրանա:
6.Հաճոյախոսե՛ք
Ճիշտ և ժամանկին ասված բառերը իրենց հետ հաճելի գործողություններ են բերում: Այդ պատճառով էլ մի՛ ամաչեք հաճոյախոսել, ասե՛ք ձեր տղամարդուն, թե ինչքան է նա դուր գալիս ձեզ:
7.Ազատվե՛ք առօրեականից
Սովորությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Այդ պատճառով էլ, եթե դուք սովորություն ունեք սեքսով որոշակի ժամի զբաղվել, փոփոխե՛ք ձեր սովորությունները և փորձե՛ք ցանկալի պահն այլ ժամի ստեղծել:
8.Հիշե՛ք անցյալը
Հին օրերի ռոմանտիկ պահերը հիշելով՝ կենդանացրե՛ք դրանք ներկայում, և դրանք ձեզ սեքսուալ տրամադրություն կհաղորդեն: