Ձախ Հարութին հանդիպեցինք Երևանի կենտրոնում։ Ամեն քայլափոխի հանդիպում էին մարդիկ, ովքեր ուզում էին նկարվել նրա հետ, երգիչն էլ իրեն բնորոշ ջերմությամբ համաձայնում էր։ Մարդկանց սերը նրան շատ է ոգևորում, ինքն էլ ձգտում է փոխադարձել։ Սրճարան մտնելիս առաջինն է մատուցողին բարևում, որքան էլ շտապի, անցորդներին չի մերժում նկարվել։

 

Մեր զրույցն էլ բավականին ջերմ ու անկեղծ ստացվեց՝ հուզմունքով, ուրախությամբ, տխրությամբ։ Երգիչն անկեղծորեն ասաց, որ մտածում է կյանքը երկրորդ անգամ ինչ-որ մեկի հետ կապելու մասին, սակայն չի ցանկանում դա ինքնախաբեություն դառնա։ BlogNews-ը կրկին ներկայացնում է Ձախ Հարութին՝ տարիներ անց... Մեր ընթերցողներին առաջարկում ենք բացահայտել՝ ինչպես են տարիներն անդրառանում զգացմունքային երգչի վրա։

 

-Պարոն Փամբուկչյան, փաստորեն, շատ եք սիրում քայլել Երևանում։ Հետաքրքիր է, ԱՄՆ-ում է՞լ եք հաճախ քայլում։


-Երևանն իմ քաղաքն է, մինչև գնալս էլ էի սիրում շատ քայլել։ Ուշ երեկոյան համերգները վերջանում էին, օրինակ, Մոնումնետից քայլելով հասնում էի Արեշ, գիշերը ժամը 4-ին նոր տանն էի լինում։ Ուղղակի այն ժամանակ կարողանում էի հանգիստ քայլել, հիմա չի ստացվում, եթե կես ժամ երգում եմ, 4 ժամ նկարվում եմ :) Մարդիկ ճանաչում են, մոտնում, ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ ինձ մոտենում են դեռահասներ, երիտասարդներ, այն տարիքի երեխաներ, ովքեր իմ ծնված էլ չեն եղել, երբ ես ձայնագրել եմ իմ երգերը։ Դա նշանակում է, որ ընտանիքում լսել են իմ երգերը։ Եթե իմ երգերը 3-4 սերուդ է լսում, ուրեմն իմ արած գործը պարապ չի անցել։

ԱՄՆ-ն էս տեսակ չէ։ Քայլելու տեղեր, այգիներ, շատ կան, սակայն այստեղ ուրիշ է։ Ի դեպ, Ձեր երգերը վերաձայնագրելու, տեխնիկապես թարմացնելու մտադրություն չունեք։

 IMG_3789 copie copie

-Երևանի Ձեր տունը վաճառել եք ԱՄՆ մեկնելուց առաջ։ Երբ գալիս եք այստեղ որտե՞ղ եք ապրում, այստեղ տուն ունենալու ցանկություն չունե՞ք։


-Ամբողջ Երևանն է իմ տունը։ Ինձ շատ են ասել՝ պետք է այստեղ տուն ունենաս, նույնիսկ ցանկացել են նվիրել, բայց ես 6-7 տուն ունեմ ԱՄՆ-ում։ Երբ գալիս եմ Երևան,  ընկերներս իրենց տան բանալիներն ինձ են տալիս։ Միգուցե մի օր ցանկանամ տուն գնել այդստեղ, բայց հիմա նման մտադրություն չունեմ։ Ես իմ ուզած ժամանակ կարող եմ գալ Երևան, սա իմ տունն է։ Մի անգամ նույնիսկ հյուրանոցում մի շաբաթ մնացի, ինձանից մի դրամ չվերցրին։

 IMG_3653 copie copie

-Էստեղ ժամանակը հիմնականում Ձեր ընկերների հետ եք անցկացնում, իսկ ԱՄՆ-ո՞ւմ։

-Էստեղ իմ երկու ընկերներն են մնացել, որ ինձ իմ մանկության հետ են կապում՝ Արտավազդ Եղոյանն ու Աշոտ Թադևոսյանը։ Հիմա մյուս բոլոր ընկերներս ԱՄՆ-ում են, այնպես որ, այնտեղ ավելի շատ ենք։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։