Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը համաձայնության են հասել ամուսնալուծական դատավարության վիճելի հարցերի՝ գործնականում կեսի շուրջը: Այդ մասին հայտնել է TMZ լրատվական հրատարակությունը:

 

«Երկու կողմերն էլ ցանկանում են շուտափույթ ավարտել այն, ինչը կարող Է ամուսնալուծական դատավեճ դառնալ»,- նշել են հրատարակության աղբյուրներն աստղային զույգի շրջապատից:

 

Նրանց տվյալներով՝ կողմերը վիճաբանել են չորս կետերի շուրջը. երեխաների նկատմամբ խնամակալությունը եւ նրանց հետ շփումը, Ջոլիի եւ նրա երեխաների ժամանակավոր աջակցությունը, մշտական ֆինանսական աջակցությունը, անշարժ գույքի բաժանումը:

 

Հրատարակության աղբյուրներն ասել են, որ առաջին երկու կետերի շուրջ Ջոլին և Փիթը «համաձայնության ուղու վրա են», սակայն մնացած կետերն առայժմ չեն կարգավորվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: