Երևի թե բոլորդ էլ գիտեք, որ սովորական արտաքինով, սակայն շատ ինքնավստահ տղամարդը կանանց հետ իր հարաբերություններում շատ ավելի հաջողակ է, քան ավելի գեղեցիկ, սակայն անինքնավստահ տղամարդը: Հիմա մենք կտանք ձեզ այս ամենի իրական բացատրությունը:
Psychological Science-ը մի հետազոտություն է հրապարակել, որը բացահայտում է, որ այն տղամարդիկ, ում արտաքինը հեռու է գեղեցկության ստանդարտներից, սակայն շատ ինքնավստահ են կանանց մոտ, շատ ավելի հաջողակ են, քան նրանից ավելի գրավիչ ֆիզիկական տվյալներ ունեցող, սակայն անինքնավստահ տղամարդիկ:
Այս ուսումնասիրությանը մասնակցել են 96 տղամարդ և 103 կին: Նրանցից յուրաքանչյուրը միմյանց հետ երեք րոպեանոց ժամադրություններ են ունեցել: Արդյունքում պարզվել է, որ այն տղամարդիկ, ովքեր իրենց իրականից ավելի գրավիչ էին համարում, կանանց կողմից ամենաշատ ուշադրությանն ու հավանությանն են արժանացել: Հենց այս ինքնավստահությունն էլ եղավ այդ տղամարդկանց հաջողակ ժամադրություն ունենալու բանալին:
Բացի այդ՝ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն տղամարդիկ, ովքեր այդքան էլ չէին հետաքրքրվում իրենց արտաքին տեսքով, ոչ միայն ավելի հաջողակ էին կանանց հարցում, այլ նաև նրանք դաստիարակում են ինքնավստահ երեխաների: Հետազոտողները նաև ավելացրել են, որ գեղեցիկ արտաքին ունեցող տղամարդիկ ավելի հավանական է, որ կդավաճանեն:
Այսպիսով՝ հիմա մենք արդեն գիտականորեն ապացուցված երկու բան գիտենք ամենացանկալի տղամարդկանց մասին. կանայք նախընտրում են ինքնավստահ և բարի տղամարդկանց, ում արտաքին տեսքը հեռու է «իրական» գեղեցկության չափանիշներից և կարծրատիպերից: