Մեխիկոյի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը Գվադալախարայի տաճարն է, որի շինարարությունը սկսվել էր դեռևս 15-րդ դարում և չնայած այդ ժամանակի ի վեր շենքը մի քանի անգամ վերակառուցվել է, սրբավայրը նախկինի մեծ հայտնիություն է վայելում տեղացիների և զբոսաշրջիկնեի շրջանում։
Հավատացյալները տաճար են գալիս սուրբ Ինոսենսիային երկրպագելու համար, ով 300 տարի առաջ սպանվել էր սեփական հոր կողմից։
Լեգենդի համաձայն՝ փոքրիկի հայրը կտրականապես դեմ է եղել, որպեսզի աղջիկը կաթոլիկություն ընդունի։
Սակայն աղջիկը չի լսում հորը, նա ցանկանում էր սովորել և ընդունվում է կաթոլիկ դպրոց։
Տղամարդը դանակի մի քանի հարվածով սպանում է սեփական դստերը։
Վերջերս զբոսաշրջիկներից մեկն այցելել է տաճար և երբ տեսախցիկը պահել է Ինոսենսիայի դեմքի վրա, վերջինս բացել է աչքերը։
Համացանցի օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել տեսանյութին։
Նրանց մի մասը կարծում է, որ դա վերևից ուղարկած նշան, մի մասն էլ հոլովակը կեղծ է համարում։
Նյութի աղբյուրը` Blognews.am