Համաձայն նումերոլոգիայի, ծննդյան ամսաթիվը մարդու ճակատագրի ամենակարևոր թիվն է: Այն ձեր անձի վերաբերյալ ինֆորմացիա է պարունակում: Ստուգենք, արդյոք դա այդպե՞ս է:
Անհրաժեշտ է ծննդյան ամսաթվի բոլոր թվերը գումարել իրար, այնպես, որ ստանաք միանիշ թիվ: Ենթադրենք, դուք ծնվել եք 1977 թվի մարտի 5-ին: Կատարեք պարզ մաթեմատիկական հաշվարկ: 05.03.1977' 0+5+0+3+1+9+7+7=32, 3+2=5: Այսպիսով, ձեր թիվը 5-ն է: Դե ինչ, մնում է հասկանալ, թե ճակատագիրը ինչ է «պատրաստել» ձեզ համար:

 

1 — Այս թիվը բնորոշ է բնածին լիդերներին, որոնց համար շատ դժվար է գտնվել մեկ ուրիշի ենթակայության տակ: Համարվում են օրիգինալ մտածելակերպով անձինք, աչքի են ընկնում կազմակերպչական ունակություններով: Կարողանում են համոզել, կենտրոնանալ և հասնել իրենց առջև դրված ցանկացած նպատակի: Սակայն երբեմն լինում են չափազանց ինքնավստահ:

 

2 — Այս մարդիկ չեն կարող ապրել անհամաձայնության մթնոլորտում: Նրանց համար շատ կարևոր են իրենց շրջապատի հետ ջերմ հարաբերությունները: Նրանց հետ շփվելը հեշտ և հուսալի է: Ունակ են լսել և ընկալել ուրիշի խնդիրները, հեշտությամբ հարթել դրանք և ելք գտնել բարդ իրադրություններից:

 

3 — Այս թվի տակ ծնված մարդիկ շամպայնի պես կայծկլտում են: Շփվող են, կրեատիվ, ամեն տեղ գրեթե միշտ գտնվում են ուշադրության կենտրոնում: Սակայն առօրյա, առանց զվարճությունների կյանքը նրանց համար ձանձրալի է, այդ պատճառով էլ սիրում են իրենց շուրջը ստեղծել տոնական մթնոլորտ: Չնայած այդ ամենին, կարողանում են սիրել և լինել սիրված:

 

4 — Այս մարդիկ հավասարակշռված և նպատակասլաց են: Բնույթով անխոնջ աշխատավորներ են և ունակ են տարբեր բնագավառներում հասնել հաջողությունների: Պարտականություններից չեն խուսափում և պատրաստ են անգամ իրենց վրա լրացուցիչ «բեռ» վերցնել:

 

5 — Սա այն մարդկային տեսակն է, ովքեր աչքի են ընկնում յուրօրինակ խելքով, անսպառ էներգիայով, հումորի լավ զգացումով և սովորաբար դառնում են ընկերախմբի «հոգին»: Սակայն, այդ ամենով հանդերձ, գնահատում են իրենց ազատությունը, չեն սահամանափակվում հասած հաջողություներով և ձգտում են էլ ավելի առաջ շարժվել: Հետաքրքրասեր են, սիրում են արկածներ:

 

6 — Հարմարվող, վիճաբանության ժամանակ հեշտությամբ զիջող և փոփոխություններին արագ վարժվող մարդիկ են: Միևնույն ժամանակ խելամիտ են և գնահատում են գեղեցիկը: Նրանց թերությունը չափից շատ կասկածամտությունն է:

 

7 — Այս թվի տակ ծնված մարդիկ փիլիսոփաներ են և խորը մտածողներ: Սիրում են բոլոր հարցերում խորանալ և պարզել բոլոր մանրամասները: Նրանք ներամփոփ են և դժվարությամբ են իրնց շատ մոտ թողնում մարդկանց, համարվում են գաղտնապահ մարդիկ:

 

8 — Այս մարդիկ ունեն լավ կազմակերպչական և ադմինիստրատիվ ընդունակություններ: Սովորաբար հաջողակ են, հստակ գիտեն, թե ինչ է իրենց հարկավոր, սիրում են ուշադրության կենտրոնում լինել:

 

9 — Որպես կանոն, այս մարդիկ արվեստի հետ մեծ կապ են ունենում և սիրում են երազանքներով ապրել: Նրանց գրավում են առեղծվածները և գիտության հետ կապված մասնագիտությունները: Նրանց կյանքում հսկայական դեր է խաղում սիրած մարդու հետ հարաբերությունները: Սիրում են հոգ տանել մարդկանց նկատմամբ: